Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


«Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ի կառուցման ծրագիրը

Հասարակություն

«Տաշիր» ընկերությունների խումբը  շարունակում է իրականացնել Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերը և վարկային համաձայնագիր է ստորագրել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ՝ ֆինանսավորելու Հրազդանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը։ Նոր կայանի կառուցման համար ԵԱԶԲ-ն կհատկացնի 26 մլն ԱՄՆ դոլար։

Էներգաբլոկի հզորությունը կկազմի 50 ՄՎտ, ինչը հնարավորություն կտա տարեկան մոտ 400 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրել։ Շինարարության համար օգտագործվելու են միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխան բարձր արդյունավետությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը։

Ծրագրի շրջանակում արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է  ինչպես Հայաստանի ազատ և մրցունակ՝ էլեկտրաէներգիայի շուկայում սպառման, այնպես էլ արտահանման համար: Ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացիան և կբարձրացնի դրա արդյունավետությունը: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թ. կեսերին։

Սա էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում երկրորդ ծրագիրն է, որը «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ՝ ԵԱԶԲ-ն իրականացնում է Հայաստանում։ 2022 թ. օգոստոսին համաձայնություն է ձեռք բերվել Բանկի կողմից ենթակառուցվածքների արդիականացման և հաշվառման սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ, որը հանրապետությունում կառավարման միջազգային ստանդարտների և ավտոմատացված հաշվառման համակարգերի ներդրման ծրագրի մասն է կազմում։ Այդ նպատակների համար ԵԱԶԲ-ն վարկային համաձայնագրի շրջանակում կհատկացնի 30 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել էր Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի մոտ նոր ՋԷԿ-ի կառուցման մասին։ 126 ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայանը էլեկտրաէներգիա է արտադրելու ինչպես Հայաստանի կարիքները հոգալու, այնպես էլ Վրաստան արտահանելու համար։

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն օգնում է ամրապնդել և ընդլայնել իր անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տնտեսական կապերը և օժանդակել նրանց համապարփակ զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ ԵԱԶԲ-ի վարկային պորտֆելի հիմնական մասնաբաժինն ուղղված է տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային համակարգերի, կանաչ էներգիայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացնող ազդեցություն  ունեցող ծրագրերը:  Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման  (ESG) սկզբունքներով:

 

«Տաշիր» ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը Ռուսաստանի ամենամեծ դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական խումբն է, որը կազմված է Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործող՝  գրեթե 200 ընկերություններից և ձեռնարկություններից: Իր հիմնադրումից ի վեր՝ 1999 թվականին և ավելի քան 20 տարի շարունակ, Ռուսաստանի շինարարության և կառուցապատման շուկայում «Տաշիր»-ն անշեղորեն ավելացնում է իր ակտիվները՝ միաժամանակ հաջողությամբ ընդլայնելով իր բիզնեսը ֆինանսական և էներգետիկայի, արդյունաբերության, մանրածախ առևտրի և ռեստորանային բիզնեսի, զվարճանքի և այլ ոլորտներում: Խումբն ընդգրկված է Ռուսաստանի հարյուր խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում։ Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի և հարակից երկրների 51 քաղաքներ։ Ընկերության հիմնադիրն ու նախագահը Սամվել Կարապետյանն է։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

 

Ինչպես դիմել մեզ՝

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Տաշիր ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցության բաժնի հետ:

Հեռախոս ՝ +7 495 989 28 32| էլ-փոստ՝ [email protected]        

Մոսկվա | Podkolokolny per., 13/5

Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին
Ամենադիտված