Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Աբսուրդ է, ոչ ոք դուրս չի եկել, հրդեհից հետո զինվորները 10-15 րոպե են ունեցել, գոռացել են՝ հրդեհ է

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի բռնկման եւ 15 զինվորի մահվան պատճառահետեւանքային կապը պարզապես խզված է, նախաքննական մարմինը մինչեւ այսօր որեւէ կերպ չի կարողացել հաստատել, որ զինվորները մահացել են հրդեհի հետեւանքով, ավելին, որքան քննությունը տարվում է, այդքան հակասությունները խորանում են․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց կապիտան Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ 

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանն էլ այսօր հայտարարեց, որ 100 տոկոսանոց ապացույց ունեն, որ 12.30-ին այդ տանը որեւէ խնդիր չի եղել, իսկ արդեն Ժամը 1.12 րոպեին Ազատ գյուղի զինվորական կացարանն ամբողջությամբ այրվելիս է եղել։

«Այսինքն արդեն անվերահսկելի իրավիճակում է եղել։ Երբ ես համադրում եմ կապիտանի պաշտպանի կողմից բերված պնդումը, որ ըստ կապիտանի` ինքը կոֆեի բաժակի չափով բենզին է լցրել վառարանը, այդ 30 րոպեի ընթացքում այդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է  նույնիսկ ժամանակագրական առումով: Ես համադրում եմ փաստերը եւ ստանում հետեւյալը. 20 րոպեի ընթացքում որպեսզի այդ ծավալի հրդեհ առաջանա, անհրաժեշտ է ավելի մեծ միջոցի կիրառում, քան սուրճի բաժակով վառարանը բենզին լցնելն է»,-ասաց Նորիկյանը:

Գործով կալանավորված Եղիշե Հակոբյանի պաշտպանը շեշտում է՝ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ կապիտանի կողմից վառարանը բենզինով վառելու փորձը, բայց այն զինվորների մահվան պատճառ չէր կարող դառնալ։ 

«Հետեւաբար, ենթադրում ենք, որ զինվորների մահվան այլ հանգամանքներ են առկա։ Հրդեհից հետո զինվորները 10-15 րոպե ժամանակ են ունցել դուրս գալու։ Մեծ աղմուկ է բարձրացել, գոռացել են՝ հրդեհ է, դուրս եկեք։ Ոչ մի զինվոր դուրս չի եկել։ Հասկանու՞մ եք, սա աբսուրդ է։ Հնարավոր չէ որեւէ կերպ հասկանալ, թե ինչու դուրս չեն եկել»,-նշեց Սարգսյանը։ 

Դատաբժիշկները զինվորների մահվան երկու պատճառ են նշում՝ շմոլ գազ եւ բաց այրվածքներ։ Ըստ Սարգսյանի՝ մինչեւ շմոլ գազը եւ բաց այրվածքներ ստանալը, նրանք պետք է պայքարեին իրենց կյանքի համար։ 

«Կացարանը այրված է, դա փաստ է, արդյո՞ք մեկ սուրճի բաժակով լցված բենզինից է բռնկվել, թե այլ բանից, պատասխանը չունենք, որովհետեւ հրդեհատեխնիկական եւ այլ համալիր փորձաքննության եզրակացությունները դեռ չենք ստացել։ Նշեմ նաեւ, որ Եղիշե Հակոբյանի մազով կատարվել է նարկոլոգիական փորձանքննություն, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ նա երբեւէ թմրանյութ չի օգտագործել»,-ասաց նա։ 

Փաստաբան Սարգսյանը մի քանի անգամ կապիտան Եղիշե Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել, բայց ապարդյուն։ Նրա խոսքով՝ իրավապահները ամեն անգամ մնում են այն կարծիքին, որ սպան անզգուշաբար բենզինը լցրել է վառարանը, հրդեհ է բռնկվել, որից էլ զինվորները մահացել են։ 

Իրավապահների այս դիրքորորշման պատճառը, ըստ կապիտանի պաշտպանի, Նիկոլ Փաշինյանի՝ դեպքի մասին արված հայտարարությունն է։ 

Մինչ հրդեհի հանգամանքներն ու զինվորների մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկված քննությունը կսկսվեր, Փաշինյանն այդ օրն առավոտյան կառավարության նիստում՝ ողբերգությունից ընդամենը ժամեր անց, հայտնեց.

«Բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։

Դեպքի առնչությամբ Փաշինյանի կանխակալ հայտարարությունը, ըստ Եղիշե Հակոբյանի փաստաբանի, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների աշխատանքի վրա։

«Մինչեւ հիմա իրավապահները աշխատում են Նիկոլ Փաշինյանի վարկածի ուղղությամբ, հետեւաբար պետք է արձանագրենք, որ նախաքննությունը սկսվել է հունվարի 19-ին եւ ավարտվել է հունվարի 19-ին՝ կառավարության նիստում»,-ասաց Սարգսյանը։

Լիա Սարգսյան

Երևանում բախվել են «Chevrolet» և «Infiniti», վիրավnրները ՈԴ քաղաքացիներ ենՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված