Մեր երկրի մայր օրենքը և պետական խորհրդանիշները հանրային անտարբերության պայմաններում հետևողականորեն խախտվում և արժեզրկվում են գործող իշխանության կողմից․ Թագուհի Թովմասյան
BlogԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանիշների օրն է:
Ցավոք մեր երկրի մայր օրենքը և պետական խորհրդանիշները հանրային անտարբերության պայմաններում հետևողականորեն խախտվում և արժեզրկվում են գործող իշխանության կողմից:
Բայց կա մի ճշմարտություն, որ վաղ թե ուշ բոլորը կհասկանան. ժողովրդավարությունը սխալ ընտրություն անելու իրավունքն է:
Սակայն այլևս սխալվելու իրավունք չունենք, սիրելի՛ ժողովուրդ:
Շնորհավոր մեր մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության օրը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան