Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով


Վիճակագրական ծառայության և իրական վիճակագրության միջև

Հասարակություն

Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ։ Այս և գնաճին վերաբերող այլ հարցերի Vesti.am-ի հետ զրույցում պատասխանել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

- Վիճակագրական ծառայության հրապարակումները դիտարկելով՝ տեսնում ենք, որ պարենային զամբյուղի ապրանքներում 2018թ-ի և այսօրվա գներում փոփոխություններ կամ  չկան, կամ էլ շատ չնչին են, բայց ունենք 8,3 % գնաճ, 2018թ-ի 1,8%-ի համեմատ։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Նախ նշեմ, որ Վիճակագրական կոմիտեի ցուցանիշները կասկածի տակ ենք դնում: Միշտ չէ, որ այդ ցուցանիշներն արտացոլում են իրականությունը։ Գնաճ՝ նշանակում է բոլոր ծառայությունների  և ապրաքատեսակների արժեքի միջին աճ։  2018թ-ից մինչ այսօր ունենք 30 % գնաճ։ Այսինքն՝ մարդկանց համար ապրելը թանկացել է 30 %-ով։  Պարենային զամբյուղում կարող են լինել ապրանքներ, որոնց գները նույնիսկ նվազել են, իսկ որոշներն էլ՝ թանկացել են կրկնակիից ավելի։ Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ր ապարանքներն է ավելի շատ ձեռք բերում միջին վիճակագրական քաղաքացին։ Օրինակ՝ մակարոնեղենը թանկացել  է մոտ 80-90 %-ով։ Բացի այդ, ամսվա սկզբում, երբ աշխատավարձերի, թոշակների, նպաստների վճարման ժամանակահատվածն է՝ այդ ընթացքում խանութներում մի քանի անգամ գների փոփոխություն կարող ենք տեսնել։  Այսինքն՝  հիմնական սպառման ժամանակահատվածում գները բարձրացնում են, հետո՝ նվազեցնում։ Միջինում՝ ամեն ինչ նորմալ է, բայց իրականում՝ ոչ։

- Օրինակ՝ տավարի մսի գնի փոփոխությունը չնչին է։ 2018թ-ին 1 կգ ոսկորներով տավարի միսը կարելի էր գնել միջինը 2500 դրամով, իսկ հիմա այն մոտ 3800 դրամ է, բայց վիճակագրությունում այդ 30 %-անոց ցուցանիշը չի երևում։ Ինպե՞ս բացատրել։

- Այստեղ իրարից տարանջատված չեն տեղական թարմ արտադրության միսը և ներմուծված սառեցված միսը, որը հիմականում ձեռք է բերվում պետական գնումների, արտադրական պրոցեսի համար։ Տնային տնտեսությունում հիմնականում օգտգործվում է թարմ տեղական միսը։ Սրան պետք է գումարել Վիճակագրական կոմիտեի թվերին միանշանակ չվստահելը և սեզոնայնության գործոնը։

- Առանց առանձին ապրանքնները դիտարկելու՝ թոշակառուն ասում է, որ 4400 դրամ բարձացած թոշակի պայմաններում ավելի քիչ գնում է կարողանում անել։ Մոտ 15 % բարձրացումը կարո՞ղ է կոմպրեսացնել գնաճը։

- Ո՛չ։ 2018թ մինչ այժմ ունեցել ենք 30 տոկոս գնաճ։ Եթե թոշակառուների թոշակը բարձրացել է 15%-ով, այնուամենայնիվ, նա աղքատացել է 15 %։

- Այս դեպքում մոտ 50 %-ով բարձրացել է միջին աշխատավարձը։ Այստեղ խնդիրը ո՞րն է։

- Թվերը խաբուսիկ են։ Այդ ցուցանիշն ավելացել է բացառապես պետական ապարատում ավելացած պարգևավճարների, որոշ ոլորտներում ղեկավար կազմի աշխատավարձների բարձրացման հաշվին՝ ոստիկանություն, հանքարդյունաբերություն, ՏՏ, կապ և այլն։ Եթե դիտարկենք առանձին ոլորտները, ապա գյուղատնտեսության ոլորտում  աշխատավարձերն ավելացել են 10%-ով։ Նշանակում է, որ գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցն աղքատացել է 20 %-ով։ Որոշակի աճ կա շինարարության ոլորտում, իսկ, օրինակ, կրթության, գիտության, մշակույթի ոլորտում աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել։ Մշակույթի ոլորտում իրական 40 000 դրամ աշխատավարձեր կան, կրթության ոլորտում՝ 80 000 դրամ և այլն։

-         Մինիմալ աշխատավարձը 2018թ-ին 55 000 դրամ էր, իսկ հիմա՝ արդեն 75 000 դրամ։ Ստացվում  է 36 % մինիմալ աշխատավարձի աճ կա և 30 % գնաճ, բայց գնումներում քաղաքացին էական դժվարություններ ունի։ Ինչո՞ւ։

-  30% գնաճում կան ծառայություններ, որ քաղաքացին ընդհանրապես ձեռք չի բերում։ Օրինակ՝ հաշվապահական հաշվառում, փաստաբանական ծառայություն, գուցե սրանք աճել են 5%-ով, իսկ մակարոնեղենը 90 %-ով։ Քաղաքացին այս ծառայություններից չի օգտվում և պետք է դիտարկել, որ իր համար գնաճ հենց 90 %-ն է։ Այս մակրոտնտեսական ցուցանիշները միշտ էլ բոլոր իշխանությունների համար ամենաձեռնտու ցուցանիշներն են, որովհետև միջին թվեր են հրապարակում և ասում են՝ ամեն ինչ լավ է։ Միջին վիճակագրական քաղաքացու ծախսերն իրականում կրկնապատկվել են։

- Ունենք 12,6 % տնտեսաան աճ և 8,3 % գնաճ։ Սրանք, համեմատության  մեջ դնելիս, իրար փոխլրացնո՞ւմ են

- Սրանք համեմատել պետք չէ, քանի որ կարևոր է, թե մենք ո՞ր ոլորտում ունենք գնաճ և ո՞ր ոլորտն է շոգեքարշի դերում տնտեսությունը տարել առաջ։ Հիմանական տնտեսական աճի գործոն է  հանդիսացել ռուս-ուկրանիական պատերազմը։ Առանձին ցուցանիշները դիտարկելիս՝ տեսնում ենք, որ մոտ 28 %-ով աճել է ծառայությունների ոլորտը։ Մասնավորապես՝ ռեստորանային, հույրանոցային, սրճարանային ոլորտը։ 1,7 մլն տուրիստ է եկել Հայաստան և այդ ծառայություններից օգտվելով՝ տնտեսությունն առաջ է մղել։ Զուգահեռ, երբ դիտարկում ենք առնձին ոլորտներում տնտեսկան ցուցնիշները, ապա օրինակ՝ մշակվող արդյունաբերությունը 2 % աճ է գրանցել։ Այսինքն այստեղ արդեն կա կեղծիք, քանի որ չի կարող այդքան ռեստորանային ծառայությունների ավելացումն իր հետ չտանի որոշակի մշակվող արդյունաբերության աճին՝ խմիչքներ, մթերքներ։ Այս ամենին զուգահեռ մանրածախ առևտուրն աճել է 2 %-ով։ ՀՀ բնակչության կեսից ավելի մարդ է եկել Հայաստան, բայց մանրածախ առևտուրն աճել է 2 %-ով։ Սա նշանակում է, որ գնաճի հաշվին ՀՀ քաղաքացու սպառումը նվազել է, բայց նախորդ տարվա համեմատ աճում է զուտ 1,7 մլն ռելոկանտի հաշվին։ Եթե դա չունենայինք, ապա ականատես կլինեինք մարածախ առևտրի մոտ 10% նվազման։

Սոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Մումբայում ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել Ուկրաինան հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին Հայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակել Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատված
Ամենադիտված