Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Փաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ


Ձեր երկրին եւ արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից եմ. Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ալեն Սիմոնյանին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար:Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

358453258_597798989195187_1741044811231379163_n.jpg (652 KB)

ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձեւավորվել է նաեւ Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ քաղաքական հեղինակության եւ անձնական ջանքերի շնորհիվ:

Կողմերն անդրադարձել են Սենատի նախաձեռնած եւ ընդունված ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնող, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը վերաբերող բազմաթիվ բանաձեւերի: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Լարշեին եւ Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության ավելի քան 170 խորհրդարանականներին հունիսի 12-ին «Լեռնային Ղարաբաղի ծրագրված վախճանը» եւ այդ տարածքի հայ բնակչության` ջարդերի ենթարկվելու վտանգը կանխելու վերաբերյալ հավաքական կոչի համար:

358459505_597799372528482_5946631117119072313_n.jpg (446 KB)

Սենատի նախագահն ի պատասխան արձագանքել է, որ երբեւէ սովորություն չի ունեցել ստորագրելու բաց նամակներ, սակայն մեր երկրին եւ արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից է եւ պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու խորհրդարանների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներին, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությանը:

358463246_597798949195191_7658506191431333290_n.jpg (567 KB)

Ֆրանսիացի գործըկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից` անդրադառնալով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով փաստացի շրջափակման մեջ գտնվող արցախահայերի իրավունքների իրացման անհնարինությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ ադրբեջանական ուժերը կրակի տակ են պահում սահմանամերձ գոտիները՝ հավելելով, որ ագրեսիայի սանձազերծման հարցում ապավինում ենք Ֆրանսիայի եւ միջազգային այլ գործընկերների աջակցությանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները վերահաստատել են տարածաշրջանում համապարփակ ու երկարատեւ խաղաղության հաստատման հանձնառությունը եւ այս ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի գործադրումը կարեւոր գործոն է համատեղ ուժերով արդյունքի հասնելու համար:

Գործընկերները մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արեւելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:

Սենատի նախագահի հետ հանդիպմանը նախորդել էր Ֆրանսիայի ազգային հարստություն համարվող հայտնի քաղաքական, ռազմական գործիչների, մտավորականների եւ հանրահռչակ գրողների պանթեոն այցը: Պանթեոնում հաջորդ տարվա փետրվարին նախատեսված է վերահուղարկավորել Ֆրանսիայի ազգային հերոս, ֆրանսիական «Պատվո լեգեոնի» հետմահու շքանշանակիր Միսաք Մանուշյանի աճյունը: ՀՀ ԱԺ նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու նախաձեռնության ամենահետեւողական հեղինակ, սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Պիեռ Ուզուլիասին, որը ներկա էր հանդիպմանը: Այս առիթով Սենատի նախագահը նշել է, որ վերջերս է վերընթերցել Միսաք Մանուշյանի գնդակահարությունից առաջ կնոջն ուղղված լավատեսական նամակը, որը բնորոշում է հայ ժողովրդի ազատատենչությունը եւ նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին:

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»
Ամենադիտված