Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել


Ռախմանինով-150. երկու օրերի ընթացքում ներկայացվեցին Ռախմանինովի 5 կոնցերտները

Հասարակություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին և 13-ին ներկայացել է ականավոր կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին նվիրված երկու համերգով։ Համերգների ընթացքում կատարվել են Ռախմանինովի 5 դաշնամուրային կոնցերտները։ Դաշնակահարներ Թեո Գեորգիուն կատարել է Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, Ալեքսանդր Ռոմանովսկին՝ թիվ 3 կոնցերտը, Անդրեյ Գուգնինը՝ 4-րդ կոնցերտը, Դմիտրի Իշխանովը՝ Ռապսոդիան՝ Պագանինիի թեմայով, և Անաստասիա Տերենկովան՝ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։

Դասական երաժշտության, հատկապես Ռախմանինովի արվեստի սիրահարները հնարավորություն ունեցան երկու օրերի ընթացքում վայելելու նրա երաժշտության ամբողջ հմայքը։

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է, որ 2 երեկոյի ընթացքում ներկայացվել են Ռախմանինովի 5 կոնցերտները, որոնք իր և նվագախմբի համար մեծ արժեք ունեն։ Լրագրողների հարցին՝ արդյոք հե՞շտ ստացվեց մենակատարների, նվագախմբի և դիրիժորի համագործակցությունն այս երկու համերգների ընթացքում, մաեստրո Սմբատյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ասպարեզում հեշտ ու դժվարը փորձերն են, գեղարվեստական փոխըմբռնման պրոցեսը, որը երաժիշտներն անցնում են համերգից առաջ։ Իհարկե, ժամանակը միշտ չի բավականացնում, ուստի նվագախումբը շատ ճկուն պետք է լինի, որպեսզի կարողանա երկու օրերի ընթացքում աշխատել 5 մենակատարի հետ։ Ռախմանինովի երաժշտությունը շատ անհատական է, ռոմանտիկ, մենակատարն այստեղ պետք է լինի դոմինանտ, ինչը բնորոշ է ռուսական ռոմանտիկ երաժշտությանը»։ Դիրիժորը նաև երախտագիտություն հայտնեց գործընկերներին, որոնք աջակցում են դասական երաժշտությանը. «Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Մարդիկ հավատացին գաղափարին և հնարավորություն տվեցին, որպեսզի իրականացնենք այս հավակնոտ ծրագիրը: Որ դասական երաժշտությունը շատ կարևոր է, գիտեն բոլորը, բայց քչերն են այդ փաստն ընդունելուց հետո գործողություններ կատարում։ Մենք ուրախ ենք, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք մեզ տալիս են ավելի մեծ երազելու հնարավորություն»:

Դաշնակահար Դմիտրի Իշխանովը նկատում է, որ Ռախմանինովի երաժշտությունն անչափ հարազատ է իրեն, հետաքրքիր է հետևել նրա ստեղծագործական ուղուն։  Մենակատարը նաև ասում է, որ պետք է համապատասխան պատրաստվածություն ունենալ՝ Ռախմանինովի ստեղծագործությունների տեխնիկական նրբությունները հաղթահարելու համար։ Իշխանովի խոսքով՝ Ռախմանինովի ֆենոմենը մեղեդիները հարմոնիկ միաձուլելու նրա վարպետության մեջ է։

Դաշնակահար Անդրեյ Գուգնինը նշում է, որ Ռուսաստանում մեծացած յուրաքանչյուր երաժիշտ, հատկապես դաշնակահարները, գտնվում է Սերգեյ Ռախմանինովի, նրա երաժշտության ազդեցության ներքո։ Ինքը շատ վաղ հասակից է շփվել Ռախմանինովի արվեստի հետ, անգիր գիտի նրա կոնցերտները։ Գուգնինի խոսքով՝ կոմպոզիտոր և դաշնակահար Ռախմանինովի գրած ստեղծագործություններն անբացատրելի գեղեցիկ են ու խորը, իսկ կատարման առումով՝ շատ հարմար։

    

Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. Պեսկով Բելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին. Dawn Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների
Ամենադիտված