Ալիեւը՝ ստացողն է ,իսկ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու «5-րդ շարասյան» ներկայացուցիչը․ Էդուարդ Շարմազանով
BlogԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատժամիջոցներ սահմանելու փոխարեն,ԵՄ-ն ողջունում է «Ադրբեջանի կամքը ՝հումանիտար օգնություն ցուցաբերելու Աղդամի ուղղությամբ»։
Ավարտվել է Միշել-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը,որտեղ հայկական կողմը փաստացի ներկայացված չէր։
Ներկայացված չէր փաստացի նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքների ջատագով ԵՄ-ն,փոխարենը ներկայացված էր ադրբեջանական նավթի ու գազի երկրպագու Շառլ Միշելն ու Ադրբեջանի դիկտատոր Ալիեւը։
Արեւմուտքն ապացուցեց,որ ինքն է Արցախն Ադդբեջանին հանձնելու «քավորն» ու «բրոկերը»։
Ալիեւը՝ ստացողն է ,իսկ Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու «5-րդ շարասյան» ներկայացուցիչը։