Տպավորություն է, որ ահաբեկչությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոչ միայն սահմանի չորս կողմն է, այլև հենց մեր երկրի ներսում. Կարեն Ավագյան
BlogԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետությանը բնորոշ հատկանիշներից յուրաքանչյուրի դեմ այսօր առանձին արշավ է մղվում (տարածք, բնակչություն):
Հայաստանն ուզում են վերացնել ոչ միայն տարածքային բաղադրիչով, այլև ոչ պակաս կարևոր մեկ այլ բաղադրիչի` բնակչության առողջությանն անդարձելի վնաս հասցնելով:
Հայաստանում սինթետիկ թմրանյութերի տարածումն ու օգտագործումն այն չափերի է հասել, որ ողջամիտ կասկածները թե այս գործում ներգրավված են իշխանության տարբեր օղակներ ուղղակի չի լքում գիտակցությունը: Այլապես այսչափ թողտվություն սեփական բնակչության առողջության քայքայմանը հնարավոր չէ պատկերացնել:
Տպավորություն է, որ ահաբեկչությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոչ միայն սահմանի չորս կողմն է, այլև հենց մեր երկրի ներսում:
Անզեն աչքով էլ հնարավոր է փողոցում դիտարկել, թե ինչ տարիքային խմբի ներգրավածություն կա թմրադեղերի օգտագործման, տարածման ու վաճառքի գործում:
Հայաստանի անվտանգային բոլոր մակարդակներն են ենթարկվում հարձակման, որպեսզի թույլ չտան գոնե այդ օղակներից մեկում առողջացման պրոցեսը: