Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին


ԶՊՄԿ-ն 70 տարի մեր երկրում ձևավորում և կերտում է արդյունաբերության մշակույթն ու լավագույն ստանդարտները․ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հասարակություն

ՀՀ կառավարությունը և «Գեոպրոմոյնինգ» ընկերությունը համատեղ աշխատում են առկա համագործակցությունն ավելի խորացնելու և արտադրական շղթան ավելի մեծացնելու, ինչպես նաև Հայաստանում մաքուր պղնձի արտադրություն հիմնելու ուղղությամբ։  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս կարծիքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկաներին շնորհավորելով նաև հանքագործի ու մետալուրգի օրվա կապակցությամբ։ 

Նախարարը հայտնեց, որ վերջերս, երբ Չինաստանում էր, այդ երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալը նրան ասել է, որ Հայաստանն, ի դեմս ԶՊՄԿ-ի, հանդիսանում է Չինաստանի համար մոլիբդենի երրորդ մատակարարը։ Սա, ըստ Քերոբյանի, վկայում է այն մասին, որ մենք խոսում ենք ոչ միայն մարզի, համայնքի կամ Հայաստանի խոշոր ձեռնարկության, այլ աշխարհի մասշտաբով բավական մեծ նշանակություն ունեցող ընկերության մասին, որն արդեն 70 տարի մեր երկրում ձևավորում և կերտում է արդյունաբերության մշակույթն ու լավագույն ստանդարտները, ինչպես նաև այս բնագավառի ապագան։

«Հայաստանի կառավարությունը վերջին հինգ տարիներին մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ երկիր, և այժմ տեսանելի են կոնկրետ արդյունքներ։ Նախորդ տարի ՀՀ-ն ուղիղ օտարերկրյա ներդրումների առումով առաջին անգամ հատեց մեկ միլիարդ դոլարի սահմանաչափը, ինչը ռեկորդային ցուցանիշ է և ցույց է տալիս, որ ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված հինգ տարիների ջանքերը տալիս են իրենց պտուղները։ Ընդհանուր ներդրումների առումով՝ անցյալ տարի ունեցել ենք 4,2 միլիարդ դոլարի ներդրումներ, որոնք կազմում են ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը»,- տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ 

Նրա խոսքով՝ կառավարության գլխավոր ջանքը ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելն է, ինչը պայմանավորված է խաղաղության օրակարգով։ Նախարարն անդրադարձավ նաև Հոլանդիա կատարած այցին և Հաագայի Խաղաղության պալատում զետեղված որմնանկարին, որտեղ կնոջ մի ձեռքին ձիթենու ճյուղն է, իսկ մյուսին՝ մանուկ Պլուտոսը, ով հարստության ու բարեբերության աստվածն է, իսկ ձիթենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, այսինքն՝  ակնհայտ է, որ միայն խաղաղությունը կարող է բերել բարեբերություն։ Քերոբյանի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի ջանքերն անպայման կտան ցանկալի արդյունք։  

ՀՀ կառավարությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ներդրումային միջավայրը խթանելու նպատակով։ Գլխավոր տնտեսական ծրագրերից մեկը վերաբերում  է ընդհանուր արդիականացմանը, որի միջոցով փորձ է արվում ընկերություններին խթանել և համոզել, որպեսզի նրանք ամրացնեն իրենց նյութատեխնիկական բազան՝ դառնալով ավելի արտադրողական։ 

«Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 2000 ընկերություններ արդեն օգտվել են կառավարության ծրագրերից, և ավելի քան 300 միլիոն դոլարի ներդրումներ են արվել նոր հոսքագծերի մեջ, ինչպես նաև նոր սարքավորներ ձեռք բերելու համար, ինչը բնականաբար ուժեղացնում է այդ ընկերություններին՝ դարձնելով ավելի մրցունակ և ավելի պատրաստ միջազգային շուկաներում մրցելու իրենց խոշոր մրցակիցների հետ։ Շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի ապահովենք տարեկան արդյունքը՝ 7-9 տոկոս տնտեսական աճը։ Գործադրվող ջանքերն անպայման իրենց արդյունքը կտան նաև առաջիկա տարիներին»,- եզրափակեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետից
Ամենադիտված