Գազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Թրամփը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին․ Աշոտյան Անձրև էլ կլինի ժամանակ առ ժամանակ․ եղանակն այս օրերին Զելենսկին պետք է հենց այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինվшծ nւժերի դուրսբերման մասին. Պեսկով Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան (տեսանյութ) Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան


100 օր Ռալֆ Յիրիկյանի հետ Ucom-ում. գլխավոր տնօրենը խոսել է ընկերության նոր տեսլականի և երկրում գործունեության ընդլայման 5-ամյա ռազմավարության մասին

Հասարակություն

«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության զարգացման 5-ամյա հավակնոտ ռազմավարությունն ու տեսլականը, որն ընդունվել ու հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Ըստ ռազմավարության՝ Ucom-ը կդիրքավորվի որպես ազգային օպերատոր Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի համար։

Ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։ Ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։ Դրանցից են լինելու տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակը և մի շարք այլ տեխնոլոգիական թարմացումները, որոնց շնորհիվ Ucom-ը կմնա նորարարությունների առաջնագծում։

«Ucom-ը նպատակ ունի նոր չափանիշներ սահմանել հեռահաղորդակցության ոլորտում՝ ի բարօրություն ընկերության արժեշղթան գլխավորող մեր սիրելի բաժանորդների, ինչպես նաև աշխատակազմի, հայաստանյան տնտեսության և ողջ հայրենիքի։ Ucom-ում վերափոխման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ուստի մեր բաժանորդներին կխնդրեմ փոքր-ինչ համբերատար լինել և ըմբռնումով վերաբերվել հարթակների և տեխնոլոգիական լուծումների փոխարինման և թարմացման ողջ ընթացքին, քանի որ դրա ժամանակ հնարավոր է ծառայությունների որակի ժամանակավոր անկում կամ կապի ընդհատումներ։ Պլանավորված աշխատանքները կընթանան փուլերով, ինչի մասին միշտ նախօրոք տեղյակ կպահենք։ Հենց այդ փոփոխություններն են, որ երկարաժամկետ հեռանկարում խիստ անհրաժեշտ են մեր բաժանորդներին՝ իրենց անխափան փորձառության ապահովման և բարելավված ծառայություններից օգտվելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր գլխավոր տնօրենը հայտնի է իր անսահման նվիրվածությամբ ԿՍՊ գործունեությանը, հետևաբար վերահաստատել է, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, ինչպես նաև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։   

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է նաև Ucom-ի ֆինանսական ցուցանիշներին՝ ակնարկելով զարգացման խոստումնալից հեռանկարը։ Թեպետ հստակ թվեր չի բացահայտել, սակայն ընդգծել է, որ ընկերության 2023թ․ առաջին կիսամյակի կատարողականը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արդյունավետությունը՝ 8%-ով։ Ընկերությունն սկսել է նաև նվազեցնել կուտակված ֆինանսական պարտավորությունները։

Խոսելով ընկերության ներքին անցուդարձից՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է Ucom աշխատակիցների կարևորությունը, որոնք առաջիկայում առավել քան երբևէ լինելու են ընկերության ուշադրության կենտրոնում։ Ղեկավար կազմը պարտավորվել է ապահովել ընկերության աշխատուժի բարեկեցությունն ու զարգացումը՝ ընդունելով, որ մարդիկ են Ucom-ի ամենաարժեքավոր ակտիվը։ Ավելին, Ucom-ը վճռական է տրամադրված համապատասխանության, հակակաշառակերության/ հակակոռուպցիոն համակարգերի ներդրման հարցում, և ի թիվս այլ ներքին նախաձեռնությունների արդեն իսկ մշակել է վարքագծի կանոնագիրքը և ներդրել է ազդարարման թեժ գիծը՝ ներքին և արտաքին ռիսկերի կառավարման համար։

«Մենք Ucom-ի վերականգնման, զարգացման և աճի ճանապարհին ենք՝ արմատավորելով այն որպես շուկայի ուժեղ մրցակից և հեռահաղորդակցության ոլորտի իրական մարտահրավեր ստեղծող», - ասել է Ռալֆ Յիրիկյանը՝ հայտնելով ղեկավար կազմի վճռականության ու նվիրվածության մասին։

Եզրափակելով իր խոսքը՝ Ucom-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ընկերությունը պատրաստակամ է կյանքի կոչել իր 5-ամյա ռազմավարությունը և մշտապես տեղյակ կպահի շահագրգիռ բոլոր կողմերին զարգացումների և հետագա հաջողությունների մասին։

Գազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանԵվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանԻրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Թրամփը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին․ Աշոտյան Անձրև էլ կլինի ժամանակ առ ժամանակ․ եղանակն այս օրերին Զելենսկին պետք է հենց այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինվшծ nւժերի դուրսբերման մասին. Պեսկով Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան (տեսանյութ) Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունը Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Անատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Իրանից արձակված hրթիռը hարվածել է Քաթարի ջրերում գտնվող նավթային լցանավին Վթար. ջուր չի լինի Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Իրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին Ինչպե՞ս է երեկ ականի վրա պայթած հովվի վիճակը Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի hարվածը. Նեբենզյա C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո ԱԱ-2026. ովքեր են նվաճել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք մրցաշարի ուղեգրերը ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնաuպանnւթյան. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 1-ի համար Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել․ Սպուտնիկ Արմենիա Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-իցՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրելՄահացել է հայերենագետ Պետրոս ԲեդիրյանըՎաղվա հոսանքազրկումների մասին
Ամենադիտված