Անկեղծ զրույց ունեցանք Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Յունիվերսալ Հելթքեր Քարիերս քոլեջի ուսանողների հետ. Թովմասյան
BlogԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անկեղծ զրույց ունեցանք Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Յունիվերսալ Հելթքեր Քարիերս քոլեջի ուսանողների հետ։
Խոսեցինք խորհրդարանական դիվանագիտության, միջազգային իրավունքի մասին։ Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ իմ կատարած աշխատանքին՝ ընդգծեցի, որ ի թիվս այլ հրատապ հարցերի, մշտապես բարձրացնում եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը՝ Կոսովոյի օրինակով։
«Ձեր սերունդը պետք է ճեղքի միջազգային հանրության անտարբերությունը։ Ձեր առաքելությունն է ելքեր գտնել ստեղծված իրավիճակում»,- նշել եմ իմ խոսքում։