Գազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Թրամփը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին․ Աշոտյան Անձրև էլ կլինի ժամանակ առ ժամանակ․ եղանակն այս օրերին Զելենսկին պետք է հենց այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինվшծ nւժերի դուրսբերման մասին. Պեսկով Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան (տեսանյութ) Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան


Ինչ իրավիճակ է Ասկերանում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցման, շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների սղության հետևանքով առաջացած խնդիրներին, բուժհաստատություններում տիրող իրավիճակին և  Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ասկերանցիների շարունակվող նստացույցին:

-Պարոն Ապրեսյան, հուլիսի 25-ից Արցախում վառելիքի գերսղության պատճառով դադարեցվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Ասկերանի շրջանի բնակիչները ևս ամբողջապես զրկված են առողջական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Ստեփանակերտ հասնելու հնարավորությունից: Ի՞նչ խնդիրների է այս հանգամանքը հանգեցրել շրջանում և ի՞նչ կարող է տեղի ունենալ նման իրավիճակի շարունակվելու դեպքում:
-Հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցմամբ Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է` խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ևս։ Հույժ անհրաժեշտության դեպքում այս օրերին մարդիկ հաճախ ոտքով են հասնում Ստեփանակերտ։ Հաշված օրերի ընթացքում կսպառվեն նաև բնակիչների` նեղ օրվա համար նախատեսված վառելիքի խնայողությունները։ Այս իրավիճակի երկարատև շարունակումն աղետալի և անդառնալի հետևանքի պատճառ կարող է դառնալ։

-Շրջանի կամ գոնե շջկենտրոնի հողօգտագործողները կարողանո՞ւմ են ինչ-որ կերպ իրացնել իրենց արտադրանքը: Ի՞նչ խնդիրների են բախվում նրանք այս օրերին:
-Շրջանի հողօգտագործողներն անցել են խիստ խնայողության ռեժիմի, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը մայրաքաղաք հասցնել, չէ՞ որ քաղաք կերակրողը գյուղն է։ Սակայն այդ խնայողություններն էլ անսպառ չեն։ Այս օրերին Արցախում բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան, որոնցից կարևորագույնը կապված է բնակիչների առողջության հետ։

-Մթերքի ու դեղորայքի վիճակն ինչպիսի՞նն է շրջանում, առաջին անհրաժեշտության ո՞ր ապրանքներ են հիմա բացակայում, որո՞նք են սպառման եզրին և ի՞նչ հումանիտար իրավիճակի են հանգեցրել այդ խնդիրները բնակչության համար:
-Ինչպես և ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեր շրջանում, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքներն էլ բացակայում են՝ շաքարավազ, ձեթ, մանկական սնունդ, քաղցրավենիք ու այս շարքը շատ երկար է։ Դեղորայքի հետ խնդիրներ կարծես թե, այս պահին չկան, սակայն դա ևս օրերի հարց է։

-Ի՞նչ վիճակում են հայտնվել շրջանի բուժհաստատությունները՝ գյուղական բնակավայրերում բուժկետերը, իսկ շրջկենտրոնում շրջբուժմիավորումը ի՞նչ հրատապ խնդիրների մասին են բարձրաձայնում: Ինչպե՞ս է կազմակերպվում գյուղական բնակավայրերից հիվանդների տեղափոխումը շրջկենտրոն կամ Ստեփանակերտ՝ եթե հրատապ անհրաժեշտություն է առաջանում:
-Նման իրավիճակի երկարատև շարունակման դեպքում սակավ դեղորայքի պաշարները ևս սպառվելու են։ Այս ամենի հետ կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ շրջբուժմիավորման բժիշկ-մասնագետները ժամանում են Ստեփանակերտից։ Վերջին շրջանում ավելացել են շտապ օգնության կանչերը։ Գյուղական համայնքների բուժկետերի աշխատողներն արագ արձագանքում և ցուցաբերում են առաջին օգնությունը, առավել հրատապ դեպքերում օգնությունն իրականացվում է շրջբուժմիավորման շտապ օգնության կողմից։

 -Շրջափակման վերջին ամիսների ընթացքում եղե՞լ է, որ դեռևս չծնված երեխաների մահացության կամ այլ արտառոց դեպքեր են արձանագրվել՝ սննդի ու դեղորայքի սղության պատճառով:
-Սթրեսային իրավիճակները, թերսնվածությունն ու անորոշությունը անդառնալի հետևանքների պատճառ են դարձել։ Նման պայմաններում շրջանի որևէ բնակավայրից շրջկենտրոն կամ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք հասնելու համար հղի կինը անասելի դժվարությունների է հանդիպում, ինչն էլ հաճախ հանգեցնում է դեռևս չծնված երեխաների մահացության։ Ու վերջերս, համապատասխան մասնագետների հավաստմամբ, շրջանում բավականին աճել է նման դեպքերի քանակը։

 -Որքանո՞վ եք կարողացել իրականացնել հացահատիկի բերքահավաքը: Ինչպե՞ս կգնահատեիք այս տարվա բերքատվությունը: Հակառակորդի կողմից այդ աշխատանքները խոչընդոտելու դեպքերը շա՞տ են եղել:
-Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը ջանացել ենք կազմակերպել անկորուստ՝ իրականացնելով նախապատրաստական բոլոր միջոցառումները։ Բերքահավաքը հաճախ իրականացվել է թշնամու նշանառության տակ, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտմամբ։ Ցավոք, ցանքատարածությունների մի մասում բերքահավաք իրականացնել այդպես էլ չի ստացվել՝ թշնամու ագրեսիվ պահվածքի, ապա նաև՝ դիզվառելիքի սղության պատճառով։

 -Ասկերանի բնակիչները շարունակու՞մ են նստացույցը Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:
— Հուլիսի 15-ից մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայնի տարածքում ասկերանցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում։ Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում երեկ շրջանի բնակիչներից շատերը, որոնք կամք և ցանկություն ունեին միանալու համաժողովրդական շարժմանը, ոտքով հասել են օդանավակայանի տարածք, որտեղից ահազանգի կոչեր են հնչեցվել շուրջ ութ ամիս շարունակվող շրջափակման և արցախահայության դեմ ուղղված հանցագործությունների վրա կույր և համր ձևացող միազգային հանրության հանցավոր անտարբերության դեմ։ Հանրային տրանսպորտի իսպառ բացակայության պայմաններում էլ կան անհատներ, ովքեր փորձում են օդանավակայանի տարածքում անշեջ պահել համաժողովրդական շարժման վառած կարմիր լույսը…

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս և ի՞նչ նախաձեռնությունների, քայլերի շնորհիվ են այս օրերին կարողանում ամբողջական շրջափակման ծանր դժվարություններին դիմակայել Ասկերանում:
-Հաշվի առնելով երկարատև շրջափակումը, Ասկերանի շրջանի բնակիչներից շատերը բավականին ընդլայնել են ցանվող մշակաբույսերի քանակն ու տեսակը։ Շրջանի տարածքում քիչ չի նաև ջերմոցների թիվը։ Ճիշտ է, այս տարի հաճախակի տեղացած կարկուտը շատ վնասներ է հասցրել հողի մշակներին, այնուամենայնիվ, աճեցրած բերքի մի մասը կարողանում են շուկա հանել։ Այս ծանրագույն փորձությանը դիմագրավելու, ճգնաժամից հաղթանակով ու պատվով դուրս գալու համար ի մի են բերվել, հաշվարկվել առկա բոլոր ռեսուրսները, սակայն դրանք էլ անսպառ չեն։ Չկրկնվեմ, սակայն նման իրավիճակի երկարատև շարունակումը աղետալի ու անդառնալի հետևանքների է հանգեցնելու:

Գազ չի լինի ապրիլի 3-ին․ հասցեներ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանԵվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ Խորհրդին Կիևին հատկացնել 45 միլիարդ եվրո՝ արգելափակված 90 միլիարդ եվրոյի հաշվին Բեռլինում մոռացել են պատմության դասերը. Զախարովա Մեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանԻրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ Թրամփը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին․ Աշոտյան Անձրև էլ կլինի ժամանակ առ ժամանակ․ եղանակն այս օրերին Զելենսկին պետք է հենց այսօր որոշում կայացնի Դոնբասից Ուկրաինայի զինվшծ nւժերի դուրսբերման մասին. Պեսկով Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան (տեսանյութ) Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունը Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Անատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Իրանից արձակված hրթիռը hարվածել է Քաթարի ջրերում գտնվող նավթային լցանավին Վթար. ջուր չի լինի Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Իրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին Ինչպե՞ս է երեկ ականի վրա պայթած հովվի վիճակը Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին ՌԴ-ն պահանջում է հետաքննել Լիբանանում RT-ի նկարահանող խմբի ուղղությամբ Իսրայելի hարվածը. Նեբենզյա C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո ԱԱ-2026. ովքեր են նվաճել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք մրցաշարի ուղեգրերը ԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը՝ նրան հասցնելով ինքնաuպանnւթյան. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 1-ի համար Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել․ Սպուտնիկ Արմենիա Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-իցՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրելՄահացել է հայերենագետ Պետրոս ԲեդիրյանըՎաղվա հոսանքազրկումների մասին
Ամենադիտված