Չինաստանի իշխանությունները հայտարարել են մինչև 2020 թվականի վերջը երկրում աղքատությունն ամբողջությամբ արմատախիլ անելու մասին
BlogԱնի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չինաստանի իշխանությունները հայտարարել են մինչև 2020 թվականի վերջը երկրում աղքատությունն ամբողջությամբ արմատախիլ անելու մասին։Այդպիսով, Չինաստանը փորձում է 10 տարով առաջ անցնել աշխարհից։ Արդեն 2014 թվականին 12.3 միլիոն չինացի կարողացել են դուրս գալ աղքատությունից։
Պլանի շրջանակներում նախատեսվում է բարելավել կոմունալ ծառայությունների աշխատանքը,ավելացնել հիվանդանոցների և ճանապարհների կառուցման ֆինանսավորումը,ստեղծել նոր աշխատատեղեր։ 1990-2000 թվականների ընթացքում Չինաստանում բնակչության 1 շնչին ընկնող եկամուտը աճել է 5 անգամ 200$-ից հասնելով 1000 $-ի։ 1990-2005 թվականների ընթացքում աղքատության դեմ պայքարում Չինաստանում առաջընթացն ապահովել է այդ բնագավառում համաշխարհային հաջողության 75%-ը: