Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


«Բարքեմփ Երևան 2015»-ը նոր հյուրեր ու նորություններ է խոստանում

Հասարակություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիա ոլորտի մասնագետների և սկսնակների համար «Բարքեմփ Երևան 2015»-ը լավ առիթ կլինի հավաքվելու` ոլորտի նորություններին ծանոթանալու, մի շարք զեկուցումներ լսելու, ինչու չէ` նաև զեկուցելու: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բարքեմփ Երևանի համակազմակերպիչ, տեղեկատվական ան վտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը յուրաքանչյուր մասնակից կարող է ելույթով հանդես գալ, եթե հետևում է մի քանի պահանջների: «Բարքեմփը հիմնական խորագիր որպես այդպիսին չի ունենում, քանի որ ելույթների մեծ մասը ձեւավորվում է ավանդական կոնֆերանսների հակառակ ձևով: Յուրաքանչյուր մարդ կարող է առավոտյան գալ եւ իր ձեռքով սպիտակ գրատախտակին ընտրել լսարանն ու ժամը և գրել, թե ինչ թեմայով ելույթ կունենա։ Միայն մի քանի պահանջ կա դրված ելույթ ունեցողի առաջ․ ելույթը պետք է լինի տեղեկատվական տեխնոլոգիաների կամ մեդիա ոլորտից, եւ գրատախտակին պե տք է դեռ ազատ տեղ լինի։ Եվ, իհարկե, ելույթը պետք է լինի հետաքրքիր, քանի որ ձանձրալի, կիլոմետրանոց, մաքուր գովազդային ելույթների ժամանակ մարդիկ պարզապես վեր են կենում և գնում հարևան լսարաններ, որոնք երեքն են լինելու»,-հայտնեց Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով` բացի ելույթներից, կան նախօրոք հայտարարված վարպետության դասեր, որոնք արդեն հայտնի են։ «Բարքեմփ Երևան 2015»-ին տեղի կունենան տեխնիկական, ծրագրավորման հետ կապված դասընթացներ (workshop), որոնք հետաքրքիր կլինեն նեղ մասնագետներին։ Կան նաև մեդիաոլորտի, անվտանգության, ստարտափներին վերաբերող աշխատանքային դասընթացներ»,-հայտնեց զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ակնկալվող մասնակիցների թվաքանակին, ապա Սամվել Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այս տարի Բարքեմփը կունենա 2 հազարից ավելի ունկնդիր: «Անցյալ տարի, շատ նախնական հաշվարկներով, մենք ունեցանք մոտ 1500-1800 մասնակից։ Եվ ամեն տարի մասնակիցների թիվը հստակ աճում է։ Այս տարի արդեն 1800 հոգուց ավելին գրանցվել են հատուկ համակարգում, տեղադրել իրենց տվյալները։ Ֆեյսբուքում գրանցվածների թիվը 2.5 հազար է արդեն»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

«Բարքեմփ Երևան 2015»-ը բացառություն չի լինի և այս տարի էլ չկոնֆերանսին կհյուրընկալվեն արտասահմանյան հայտնի տեխնոլոգներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ: «Հյուրերի թվում է հանրահայտ Meduza.io լրատվականի խմբագրերից Ալեքսանդր Պոլիվանովը, «Дождь» հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան, Մեդիա ոլորտի հայտնի մասնագետ Լեսլի Ջին Թորնթոնը` ԱՄՆ-ից, տվյալների լրագրությամբ զբաղվող Նինո Մաչարաշվիլին` Վրաստանից»,-տեղեկացրեց Սամվել Մարտիրոսյանը` հավելելով, որ հետաքրքիր կլինի լսել նաև հայաստանյան մասնագետների ելույթները:

«Բարքեմփ Երևան 2015» չկոնֆերանսն այս տարի կանցկացվի մայիսի 30-31-ը: Բարքեմփը ոչ պաշտոնական խորհրդաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար: Այն իրականանում է զեկույցների, վարպետության դասերի, ցուցադրությունների, քննարկումների ձևով: Առաջին Բարքեմփը տեղի է ունեցել Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա) 2005 թվականին, որից հետո նման չկոնֆերանսներ անցկացվում են աշխարհի ավելի քան 350 քաղաքներում: 2009 թվականին Բարքեմփ առաջին անգամ անցկացվել է Հայաստանում, իսկ 2010-ին` Արցախի Հանրապետությունում:

Ինչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված