Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ


Պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները:

Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:

Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տավա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015 թվականի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն ԱՄՆ դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից։

2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:

Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Արդյունքում, Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի 1050-Ա որոշմամբ լուծվել է 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (գողություն՝ պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվել «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Վարորդական իրավունքից զրկված անձին վճարման դիմաց կտրվի ոչ թե 13, այլ 6 միավոր, կանցնեն փորձաշրջան. ՆԳՆ վարչության պետ «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Կառավարությունը հաստատել է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ֆինանսավորումը. ձևաչափը կորոշվի 1-2 ամսից Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից. պաշտոնական Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին
Ամենադիտված