Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ


Արմեն Սմբատյանի ազատազրկումը ՀՀ-ի համար ռիսկեր է պարունակում․ Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Շվիդկոյն ականավոր ռուս արվեստաբան է, հասարակական, պետական և մշակութային գործիչ։ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։

ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցչի տեքստը ներկայացնում ենք ստորև։

«Մեծարգո Նիկոլ Վովայի,

Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Երևանի առաջին ատյանի դատարանը սույն թվականի հուլիսի 30-ին կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Բագրատի Սմբատյանին կալանավորելու որոշում է ընդունել։

Երևանի դատական իշխանության այս քայլը չի կարող չառաջացնել լուրջ անհանգստություն, քանի որ միանգամայն ոչ իրավաչափ է։

Հանրահայտ է, որ Արմեն Սմբատյանի հետ ինձ կապում են ընկերական և մասնագիտական բազմամյա հարաբերությունները։ Մենք երկուսս էլ եղել ենք մեր երկրների մշակույթի նախարարներ, արտաքին գործերի նախարարությունում աշխատելու շրջանում համագործակցել ենք (ԱԳՆ-ում ես ծառայում եմ մինչ օրս)։ Սերտ գործակցություն ենք ունեցել այն ժամանակ, երբ Արմեն Սմբատյանը ներկայացնում էր Հայաստանն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում, այնուհետև այդ հիմնադրամի գործադիր տնօրենն էր։ Համատեղ զբաղվում էինք Հայաստանի և Ադրբեջանի մշակութային գործիչների, գիտական և ստեղծագործ մտավորականության միջև «կամուրջների կառուցման» գործով (2007, 2009թթ.-խմբ.)։

Հատկապես այս ամենն է թույլ տալիս ինձ խոսել Արմեն Սմբատյանի մասին որպես հայրենասեր, անվերապահորեն իր հայրենիքին նվիրված մարդու։ Անվիճելի է նրա մեծ ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։ Նրա փայլուն կազմակերպչական որակները և ռազմավարական տեսլականի ունակություններն ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մարդասիրական նախաձեռնություններին հաղորդում էին այնպիսի մասշտաբ, որ ԱՊՀ բոլոր երկրներում դրանք դառնում էին հիշարժան իրադարձություն։

Հասկանալի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Եվ հատկապես այդ պատճառով չեմ կասկածում, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր չպարզաբանված ասպեկտների վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Միաժամանակ չափազանցված չի լինի ասել, որ հաշվի առնելով Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում նրա հասարակական գործունեությունը՝ մինչ դատաքննության ավարտն Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից։

 Հավատացեք, ես առաջնորդվում եմ ոչ միայն Արմեն Սմբատյանի նկատմամբ ընկերական զգացմունքներով։ Հայ գործընկերների հետ իմ բազմամյա աշխատանքի ընթացքում (առաջին անգամ ինձ բախտ է վիճակվել գալ Երևան մոտ կես դար առաջ)ես թափանցել եմ Հայաստանի մշակույթի մեջ, զգացել եմ հայ ժողովրդի հզոր և ողբերգական պատմությունը, նրան բաժին հասած ամենածանր փորձությունները հաղթահարելու ունակությունը։ Հասկանում եմ, որ այսօր էլ Հայաստանն ապրում է զարգացման բարդ ժամանակաշրջան, որը պահանջում է հանրության համախմբում և բարեկամների օգնություն։

Գիտեմ, որ Հայաստանում գործադիր և դատական իշխանությունները տարանջատված են։ Բայց վստահ եմ նաև, որ Դուք, մեծարգո Նիկոլ Վովայի, կարող եք նպաստել գործի օբյեկտիվ քննությանը բացառապես դատական կարգով։

Խնդրում եմ համարել Ձեզուղղվածիմ այս դիմումը որպես Արմեն Սմբատյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ կոչին ցուցաբերած ուշադրության համար։

Միխայիլ Շվիդկոյ»։

 

Անկախության օրվանից հետո Նյուպորտ-Բիչում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել. LA Times Չինաստանը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում հրթիռի «հաջող փորձարկման» մասին «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա
Ամենադիտված