Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Եթե Ադրբեջանին հաջողվի վնասել հանքարդյունաբերությունը Հայաստանում, դա կլինի նրանց համար պատերազմի մի նոր հաղթանակ՝ տնտեսական ոլորտում

Այն, որ Հայաստանում, ինչպես ցանկացած զարգացող երկրում, որտեղ բազմաթիվ ոլորտներում ներդրված չեն ժամանակակից չափորոշիչներ, կան բնապահպանական խնդիրներ, անվիճելի աքսիոմա է։ Ընդ որում, դրանք կան ամենուր՝ գյուղատնտեսության ոլորտում՝ պեստիցիդների անվերահսկելի կիրառման, ջրի վատնման տեսքով, քաղաքային տրանսպորտի ու շինարարության անմխիթար վիճակի՝ ահռելի բնապահպանական և առողջապահական հետևանքների տեսքով, աղբահանության կամ աղբաչհանության տեսքով, երբ տոքսիկ նյութերը պարզապես թափվում են անվերահսկվող աղբավայրեր՝ ներթափանցելով հողի ու ջրի մեջ, և այլն։

Սակայն, ինչպես հայտնի է, բնապահպանական այս, երբեմն շատ ավելի լուրջ խնդիրները չեն արժանացել հայաստանյան բնապահպանների այն ուշադրության նույնիսկ մեկ տոկոսին, որին արժանացել է հանքարդյունաբերությունը։ Իհարկե, հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որն արժանի է բնապահպանների ուշադրությանը, արժանի է նաև քննադատությանը, քանի որ պոստսովետական երկրներում, ոչ միայն Հայաստանում, այն միշտ չէ, որ պատշաճ է իրականացվել։ Բայց արդյոք այն ահասարսուռ պատկերը, որը մի քանի տասնամյակ շարունակ ներկայացրել են հայաստանյան ակտիվիստական շրջանակները, աղերս ունե՞ր իրականության հետ։ Ոչ պակաս կարևոր է նաև, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ր այդպես վարկաբեկել Հայաստանի տնտեսության հիմք հանդիսացող ոլորտը՝ որպես կանոն, ասածների որևէ գիտական ապացույց չունենալով։

Երբ չճշտված տվյալներ, ապատեղեկատվություն տարածող խմբերը վարկաբեկում էին երկրի տնտեսության կարևորագույն ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, թերևս չէին ենթադրում, թե իրականում որքան ահռելի են իրենց ծավալած գործունեության վնասները։ Կարծիքներ կան, որ ոմանք դա անում էին որոշ արտասահմանյան հիմնադրամներից դրամաշնորհներ ակնկալելով, ոմանց գրավում էր մարդասիրական և բնասիրական վեհ կերպարի ստեղծումը։ Գուցե նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր թշնամին հեշտությամբ այս ամենը կկիրառի Հայաստանի դեմ որպես զենք։

Եվ ահա որպես արդյունք կամ հետևանք, այսօր Ադրբեջանին շատ չարչարվել պետք չէ, ամեն ինչ նրա փոխարեն արված է, վերցնում են հայ բնասեր-բնապահպան-ակտիվիստների գեներացրած «ահազանգերը», հազարավոր պետիցիաները, միջազգային մամուլում իրենց իսկ ստեղծած հոդվածները, հայ ակտիվիստների հարցազրույցներն այն մասին, թե ինչպես է Հայաստանը «աղտոտում» տարածաշրջանը և դիմում աշխարհի կարևորագույն կենտրոններին՝ ասելով․ «Հենց իրենք՝ հայերն են հաստատում, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում ամբողջ տարածաշրջանին, աշխարհին, գալակտիկային, պետք է արգելել Հայաստանի հանքահումքային ձեռնարկությունների գործունեությունը»։ Սա, ադրբեջանցիների համոզմամբ, լիովին լեգիտիմ կամ կիսալեգիտիմ իրավունք է տալիս իրենց կրակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կամ պահանջել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակումը։

Եվ ինչո՞ւ միայն հայաստանցիները: Սփյուռքում ևս կային հեռվից հայրենիքը սիրող «բնապահպաններ», որոնք ակտիվորեն զբաղված էին Հայաստանում նախատեսված հանքարդյունաբերական ներդրումները ձախողելով։ Այս ոլորտի զարգացումներին հետեւած մարդիկ կհիշեն թերեւս, թե ինչպես էր ԱՄՆ-ում բնակվող ոմն Հարություն Բրոնոզյան օվկիանոսից այս կողմ հաջողացնում հեռավար «հետազոտություններ» իրականացնել, «ուսումնասիրությունների» տվյալներ հրապարակել, «ապացուցել», թե տվյալ հանքը (կարևոր չէ անգամ՝ որը), կործանելու է Հայաստանը, Ջերմուկը, Սևանը, երևի՝ նաև Բաքուն։ Կհիշեք երեւի, որ դրա համար սփյուռքահայ «բնապահպանը» վարձել էր միջազգային թանկ վարձատրվող էքսպերտների, հավանաբար, մի քանի տասնյակ հազար դոլար էր ծախսվել ինչ-որ զեկույցներ գեներացնելու վրա։ Քանի-քանի՝ հազարավոր էջերի այլ զեկույցներ են գրվել, հարցազրույցներ տրվել, շարժումներ կազմակերպվել, որքան ժամանակ, ջանք ու ռեսուրս է ծախսվել ապացուցելու համար, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը տարածաշրջանային աղետ է։ Ինչ խոսք, աշխատանքն ըստ արժանվույն գնահատվել է։

Ահավասիկ, հերթական գնահատականը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի բնապահպանական հանցագործությունների հարցով։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, քննություն է տարվում ՀՀ սահմանամերձ գոտու Արաքս (Արազ՝ ըստ ադրեջանցիների) և Ողջի (Օխչուչայ՝ ըստ ադրբեջանցիների) գետերի «աղտոտվածության փաստով»։

Նշվում է, որ երկար ժամանակ անդրսահմանային Ողջի գետի ինտենսիվ աղտոտումը Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկության՝ Գարաջանի (ըստ երևույթին նկատի ունեն Քաջարանի) պղնձամոլիբդենային և Գաֆանի (ամենայն հավանականությամբ՝ Կապանի) լեռնահարստացման կոմբինատների կողմից, ինչպես նաև Երասխ գյուղում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը՝ «առանց ադրբեջանական կողմի հետ խորհրդակցության է և շրջակա միջավայրի պահպանության պայմանների խախտմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», այսպիսին է Ադրբեջանի դատախազության ձևակերպումը։ Ընդգծվել է նաև իրենց երկրի իրավասու մարմինների հետ շրջակա միջավայրին հասցված վնասը պարզելու հարցում համագործակցության կարևորությունը։ Թերևս այստեղ մեկ անարդարություն հաստատապես կա՝ համագործակցություն, ինչ խոսք, եղել է, նրանց ներկայացրած տվյալների մի մասը հորինվածք է, մյուս մասը հիմնականում հավաքել են Հայաստանում և արտերկրում ապրող «մտահոգ» հայ «մասնագետները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի բնապահպանները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ թվարկված էին Հայաստանի այն ձեռնարկությունները, որոնք, իրենց կարծիքով, աղտոտում են շրջակա միջավայրը և էկոհամակարգի ոչնչացմամբ վտանգ են առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Նրանք կոչ էին արել Հայաստանի կառավարությանն անհապաղ դադարեցնել այդ ձեռնարկությունների գործունեությունը։ Ի պատասխան Փաշինյանը ներկայացրեց Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի հրապարակած 2022 թ.-ի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը, որի համաձայն Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդը: Վերջերս ՀՀ ՏԿԵՆ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, թե ուրախ է, որ վերջապես Հայաստանի իշխանությունները հիմնվում են այս կարևոր ցուցանիշների վրա, որոնք ապացուցում են, որ տարածաշրջանում Հայաստանը առաջատար է՝ հանքարդյունաբերական ոլորտի միջազգային չափանիշների առումով։ Նրա խոսքով, պատահական չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքերը, քանի որ դրանք մեր երկրի տնտեսական ողնաշարն են: «Եթե Ադրբեջանին հաջողվի վնասել հանքարդյունաբերությունը Հայաստանում, դա կլինի նրանց համար մի նոր պատերազմի հաղթանակ՝ տնտեսական ոլորտում»,-ասել է նա։

Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումներն արտահայտված են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գնահատականներում, այն դեպքում, երբ Ադրբեջանը դուրս է մնացել այդ նախաձեռնությունից 2017 թ.-ից՝ պահանջվող չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։

Փաստորեն, Հայաստանը մի քանի անգամ ավելի շատ ցուցադրելու և հպարտանալու բան ունի այս ոլորտում, քան հարևան երկրները։ Գուգլ որոնողական համակարգի միջոցով կարելի է գտնել ամենատարբեր աղբյուրների հոդվածներ, որոնք ներկայացնում են բայրաքթարների ու ֆոսֆորային զենքերի առքն ապահովված Ադրբեջանի նավթարդյունաբերության՝ տարածաշրջանի բնությանը հասցրած վնասները։ Նաև այն մասին, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպիսի բիրտ հակազդեցություն են ցույց տալիս արդյունաբերական աղետալի վնասների դեմ ձայն բարձրացնող իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ։ Այս ամենը ցանկության դեպքում հնարավոր է բացահայտել և բարձրաձայնել, միայն թե այս դեպքում այդ իրապես բնապահպանական գործունեության մղումը ոչ թե գրանտներն են լինելու, այլ պարզ հայրենասիրությունը։

Հայաստանյան եւ սփյուռքի ակտիվիստները տասնամյակներ շարունակ ահռելի ժամանակ, միջոցներ, ջանք ու եռանդ են ծախսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ հազարավոր հոդվածներ, գիտական ու փսեվդո-գիտական աշխատություններ, դոկումենտալ ֆիլմեր, հազարավոր հարցազրույցներ, հաղորդումներ պատրաստելու վրա։ Ինչպես տեսնում ենք, առայժմ նույն եռանդը չկա՝ Ադրբեջանի մասին նույնաբովանդակ աշխատություններ պատրաստելու ուղղությամբ։

Հայրենասիրության, եթե կուզեք՝ բնապահպան լինելու իրական չափորոշիչը հենց դա պետք է լինի։ Օրինակ՝ հայաստանյան հանքերից մեկի դեմ պայքարի համար մի քանի արտասահմանյան ընկերություն վարձած մեր սփյուռքահայ բարեկամը քանի՞ հազար դոլար է պատրաստ ծախսել նույնպիսի հետազոտություն Ադրբեջանի մասին պատվիրելու համար։ Թեև, ցավոք, պետք է արձանագրել, որ այս դաշտում մեր հասարակական սեկտորի կողմից ցուցաբերվող ակնհայտ քչախոսությունն արդեն իսկ խոսուն է։

Արման Գրիգորյան

«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ
Ամենադիտված