Ի սրտե շնորհավորում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ. Թագուհի Թովմասյան
BlogԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վեհափա՜ռ Տեր, հայ քրիստոնյա ազգի համար այս օրհասական իրավիճակում մեր բոլոր սպասումները Հայ առաքելական սուրբ եկեղեցուց են։ Մեր սրբազան հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը պահելու համար պետք է միավորվենք մեկ գաղափարի շուրջ, և ինչպես պատմությունն է ցույց տալիս, եկեղեցին է պետականության պահպանման առհավատչյան։ Ուստի ազգային հավատի վերականգնման, միասնականության կերտման գործում Ձեր օրհնությունն ու առաջնորդությունն եմ խնդրում։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ծով համբերություն՝ Ձեր հայրենանվեր առաքելության մեջ։