Հրաժեշտի հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ․ Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հրաժեշտի հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինի հետ։
Դեսպանի հետ քննարկեցինք Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերները: Ներկայացրի Հայաստանում կեղծ ժողովրդավարության իրական պատկերը և խորհրդարանական ժողովրդավարության խնդիրները… Իհարկե, տիկին Վիկտորինն ամենատեղեկացվածն է հայաստանյան խնդիրներից, բայց ես կարևոր եմ համարում հստակ փաստերի ներկայացումը միջազգային մեր բոլոր գործընկերներին:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ