Կորուստների կանխման նոր քայլեր արդյունաբերության ոլորտում
BlogԿարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդյունաբերությունը ՀՀ տնտեսության ամենակարևոր և դոմինանտ ոլորտներից է: Դրա հետ մեկտեղ այն լի է ռիսկերով: Արտաքին գործոնների ազդեցությունը այստեղ շատ կարևոր դեր է խաղում: Վերջին տարիներին զգալիորեն նվազել են գունավոր մետաղների գները, ինչը ուղակի չէր կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսության վրա: Նախորդ տարվա գնանկմանը ի պատասխան, պետությունը ավելացրեց արդյունահանման ծավալները գնանկման բացը լրացնելու համար: Ցավոք, շուկայում առկա ներկայիս իրավիճակը ավելի շատ բացասական միտում ունի քան դրական: Գները շարունակում են անկում ապրել:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է ավելացնել արտադրողականությունը 10 տոկոսով: Նախորդ տարի բարեհաջող գործարկվել է երկրորդ գնդիկավոր աղացը : Հիշեցնեմ, որ առաջին գնդիկավոր աղացը շահագործման է հանձնվել 2011թ. և այն ժամանակ արտադրության ծավալները ավելացել են 27 տոկոսով:
Չնայած ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակին, կոմբինատում աշխատատեղերի կրճատում չի եղել: Նախորդ տարի կոմբինատում 18 միլիոն 237 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, իսկ այս տարի նախատեսվում է վերամշակել 20 միլիոն 103 հազար 900 տոննա հանքաքար: Այս կերպ փորձ է արվում պաշտպանել արդյունաբերական ոլորտը արտաքին բացասական գործոններից: