Մի փոքր Ռոժավայի մասին
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատմեմ մի փոքր Ռոժավայի մասին:
Ռոժավան համարվում է Արևմտյան Քուրդիստանը (Քրդերեն Rojavayê ):Հայտնի է պարզապես որպես Ռոժավ, որը քրդերենից թարգմանաբար նշանակում է արևմուտք: Այն դե ֆակտո ինքնավար մարզ է Սիրիայի հյուսիսում,Ռոժավան նաև դիտվում է որպես սիրիական Քուրդիստան:Ռոժավան ինքնավարություն է ձեռք բերել 2013 թ. նոյեմբերին (կոնկրետ օրը չեմ հիշում) : Ռոժավան կազմված է երեք հիմնական կանտոնից (աշխարհներից, մարզերից) ՝ Ջազիրա, Քոբանի և Աֆրին: Ռոժավան համարվում է չորս Քուրդիստաներից երկրորդը ,որն ունի ինքնավարություն:
1.Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան մասը (Հյուսիսային Քուրդստան),որի ինքնավարության համար այժմ պայքար է գնում,
2. Հյուսիսային Իրաքի Քուրդիստանը (Հարավային Քրդստան) արդեն ունի ինքնավարություն ,
3. Իրանի Հյուսիսային Քուրդիստան (Արևելյան Քուրդիստան), որտեղ դեռևս հանգիստ է: