Այսօր ազգային-քաղաքական գործիչ, «անտեսանելի ճակատի» մարտիկ, խոնարհ զինվոր Լևոն Մելիք-Շահնազարյանի ծննդյան օրն է
BlogԶինավոր Զինո Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր ազգային-քաղաքական գործիչ, «անտեսանելի ճակատի» մարտիկ, խոնարհ զինվոր Լևոն Մելիք-Շահնազարյանի ծննդյան օրն է։ Նա իր երկրային կյանքը ապրեց օգուտ բերելով Հայաստանին և Արցախին՝ Իրական Օգուտ։ Նա դա անում էր առանց աղմուկի։
Լևոնը խոնարհ զինվոր էր։
Այսօր Պտղնի գյուղի գերեզմանատանը մարդաշատ չէր։ Տիրում էր խոնարհ և համեստ մթնոլորտ՝ իր էությանը համապատասխան։
Կիրակնօրյա Սուրբ Պատարագին աղոթել եմ նրա հոգու խաղաղության համար։ Միակ Իրական Օգուտը, որ կարող ենք հղել մեր հերոսին։ Այսօր ոչ մի ճառ, ոչ մի կենաց։ Միայն աղոթք։
ԱՍՏՎԱԾ Հոգիդ Լուսավորի հերոս։