«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Արցախի ազգային վիճակախաղի մասնակիցները ստացել են իրենց շահումները

Հասարակություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում փետրվարի 8-ին տեղի է ունեցել Արցախի ազգային վիճակախաղի շահումների հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ձեռք է բերել 5000 վիճակախաղի տոմս և բաժանել բուհերի ուսանողներին, մարզերի երիտասարդներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի իրացրած 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը շահել են, ընդ որում, դրանցից մեկը՝ 1 միլիոն դրամ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Շահումների հանձնման արարողությանը ներկա էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա նշել է, որ Արցախի ազգային վիճակախաղ ծրագիրը գործում է արդեն երեք տարի։ Ծրագրի նպատակն է ԼՂՀ-ում աշխատատեղերի, հատկապես կանանց համար աշխատատեղերի ստեղծումը։ «Ուզում եմ հպարտությամբ հայտարարել, որ այս ծրագրով միայն գորգագործության բնագավառում 205 կին է աշխատում։ Այդ 205 կանանց մեծ մասը սպաների կամ զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր են։ 2015-ին իրացվել է մոտ 100 հազար վիճակախաղի տոմս, որի արդյունքում ունենք ավելի քան 430 շահող Հայաստանից, ԱՄՆ-ից, ՖրանսիայիÖ , Լիբանանից, Իրանից և բազմաթիվ այլ երկրներից։ Վիճակախաղի տոմսերն իրացվել են մոտ 25 երկրում։ Դրանք հիմնականում սպառվում են բարեկամների խողովակով։ Սա ոչ ավանդական սպառման եղանակ է։ Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կունենանք նաև վիճակախաղի տոմսերի ուղղակի վաճառք։ Եվ նման միջոցառումները նպաստում են՝ հասարակությանը տեղեկացնելու ծրագրի նպատակների մասին»,- նշել է Արթուր Աղաբեկյանը։

ԼՂՀ փոխվարչապետի տեղեկացմամբ՝ եթե 2013-2014թթ. վիճակախաղի շահումային ֆոնդի մեջ ներառված էին միայն ձեռագործ գորգեր, ապա 2015-ին ընդգրկվել է նաև տակառով թթի օղի. վիճակախաղի շնորհիվ 2,5 տոննայից ավելի թթի օղի է հասնելու մեր հայրենակիցներին։ Մյուս նորամուծությունն Արցախի մեղվաբույծների մեղրի ներկայացումն է։ Անվանական փաթեթավորմամբ 16 մեղվաբույծի մեղրերի հավաքածուն նույնպես ներառված է վիճակախաղի շահումների ցանկում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, խոսելով Արցախի ազգային վիճակախաղի մասին, նշել է, որ Երիտասարդական հիմնադրամի միջոցներով 5000 երիտասարդի ներառելով ծրագրում՝ ցանկացել են իրենց ներդրումն ունենալ Արցախի զարգացման, աշխատատեղերի ստեղծման գործում։ «Այս կերպ մենք փորձել ենք լինել արցախցու կողքին»,- շեշտել է Կարեն Ավագյանը։

Արցախի ազգային վիճակախաղում Երիտասարդական հիմնադրամի իրացրած տոմսերով գրանցվել է նաև մեկ միլիոն դրամի շահում։ Այն բաժին է հասել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Արայիկ Աբազյանին, ով ասում է, որ վիճակախաղի տոմսն իրեն են փոխանցել Իջևանում. «Վիճակախաղով երբեք շահած չկամ։ Ստուգեցի ու անակնկալի եկա։ Մեկ միլիոնը երեխաներիս վրա եմ ծախսելու։ Չորս երեխա ունեմ. աղջիկս ամուսնացած է, տղաս ծառայում է, երկուսը փոքր են»։

Վաչագան Մարկոսյանը նույնպես շահողների թվում է։ Սովորում է Հայկական բժշկական ինստիտուտում։ Շահել է գորգ ու ասում է, որ պահելու է որպես հիշատակ, քանի որ այն իր համար լոկ շահում չէ, այլ ազգային արժեք ներկայացնող ու մեծ խորհուրդ պարունակող մի բան։  

Մի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա ԿոստանյանՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը Կադրային փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում Փողը կենտրոնացված է մի քանի ընտանիքի ձեռքերում. Նաիրի Սարգսյան32-ամյա տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա՝ uպանելով հինգ մարդու
Ամենադիտված