Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Բաքուն ունի պլան «բ», եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է տարեկան 5-8 մլն տոննայով ավելացնել բեռնափոխադրումները Միջին միջանցքով։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալության եւ «Մադյար Դեմոկրատա» հունգարական պարբերականի հարցազրույցում, Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում։

«Զանգեզուրի միջանցքը» Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է։ Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող է Միջին միջանցքին ավելացնել լրացուցիչ 5-8 մլն տոննա բեռնափոխադրումներ (տարեկան- ԻՖ)։ Սա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ այլ երկրների համար»,- ասել է Բայրամովը։ Նախարարը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այսինքն՝ անխոչընդոտ հաղորդակցությունն Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասն է (հայտարարության տեքստում «միջանցք» բառն օգտագործված չէ այս երթուղու վերաբերյալ- խմբ.)։ «Հաղորդակցությունների բացումը շատ կարեւոր է, քանի որ տրանսպորտային կապերը, առեւտուրը եւ այլն ոչ թե պարզապես օգուտ եւ շահույթ կբերեն կողմերին, այլ խաղաղության գործընթացը տարածաշրջանում կդարձնեն անշրջելի, քանի որ ամուր կկապեն երկրներն իրար հետ։ Միեւնույն ժամանակ, աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ նրա սահմաններից դուրս, թելադրում են մեզ նոր տրանսպորտային երթուղիների բացման անհրաժեշտությունը, որոնք կկապեն Արեւելքն ու Արեւմուտքը, մանավանդ եթե ուշադրության առնենք պատերազմն Ուկրաինայում»,- ընդգծել է նա։ Բայրամովի խոսքով՝ երթուղիների պահանջարկը մեծ է ինչպես Եվրամիության, այնպես էլ «Կենտրոնական Ասիայի եւ այնուհետեւ Արեւելքի պետությունների» կողմից։

«Այս իմաստով Միջին միջանցքի նշանակությունը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով, մեծ է։ Միայն անցած տարի բեռների հոսքը մեր երկրով ավելացել է 70 տոկոսով։ Պահանջարկը մեծ է»,- նշել է նա։ Բայրամովը հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի եւ 2021թ. հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով։ Աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է «մոտ երեք տարի»։ Միեւնույն ժամանակ, նախարարը նշել է, որ «Հայաստանը զբաղեցրել է ոչ կառուցողական դիրքորոշում «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։ «Մի ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշատանքն ավարտելուն, եւ հանկարծ վերջին պահին Հայաստանն անսպասելիորեն մի ինչ-որ նոր բան է առաջադրում, ինչը նորից գործընթացը փակուղի է մտցնում։ Սա կառուցողական չէ, ի հավելումն՝ դա նաեւ եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորվել է երաշխավորել բեռների, քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների անխոչընդոտ տեղաշարժը։ Սա հայկական կողմից ոչ միայն կառուցողական չէ, այլեւ վնասում է իրեն։ Նա իրեն զրկում է օգուտից, չնայած բոլոր երկրներից հենց նա ունի իր տնտեսական դրությունը շտկելու եւ մեկուսացումից դուրս գալու անհրաժեշտություն»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Նա ընդգծել է, որ «Երեւանի նման մոտեցումը կարող է հանգեցնել այն բանին, որ այդ երկիրը բաց կթողնի եւս մեկ շահավետ հնարավորություն՝ շտելու սեփական տնտեսությունը, քանի որ «ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը»։ «Իսկ Ադրբեջանը կշարունակի աշխատանքն այս ուղղությամբ՝ նկատի ունենալով «բ» պլանը։ Եվ մեզ համար նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության, բայց այդ դեպքում նա (Հայաստանը- ԻՖ) պարզապես դուրս կմնա շահառուների թվից»,- ամփոփել է նախարարը։

Ինչպես նշել է աղբյուրը, Ադրբեջանը նախատեսում է 2024թ. ավարտել բոլոր աշխատանքներն իր տարածքում՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար։ Հիշեցնենք, որ Հայաստանը դեմ չէ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը՝ պնդելով այն պետությունների իրավասությունը, որոնց տարածքով անցնելու են հաղորդակցությունները։

Բանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո
Ամենադիտված