Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Բժիշկը բուժում է մարդու ֆիզիկական հիվանդությունը, դերասանը՝ հոգևոր․ Դավիթ Աֆրիկյան

Ladynews․am-ի Հյուրասրահում դերասան, սցենարիստ եւ պրոդյուսր Դավիթ Աֆրիկյանն է:

Հանդիսատեսը Դավիթ Աֆրիկյանին հիշում է դեռևս «ԳՈՅ» թատրոնից, որտեղ որպես դերասան հանդես էր գալիս 2006 թվականից։ Տարբեր կերպարներ է մարմնավորել մի շարք ներակայացումներում, այդ թվում՝ «20 րոպե հրեշտակի հետ», «Ամպրոպ», «Սիրո ապարդյուն ճիգերը», «Իմ Մահը», «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», «Մարատ Դը Սադ», «Մակբեթ» և այլն: Նկարահանվել է հայ-ամերիկյան «Show time» գեղարվեստական ֆիլմում, «Որն է իրական»կինոնկարում: «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի դերասանական բաժինն ավարտած Դավիթ Աֆրիկյանը լայն ճանաչում ստացավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սահմանին» գեղարվեստական ֆիլմից, որտեղ մարմնավորել է Կարենիկերպարը:

-«Գոյ» թատրոնում են սկսվել ձեր առաջին քայլերը որպես դերասան: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք առաջին անգամ բեմ բարձրանալիս:

-Նախ նշեմ, որ պատիվ եմ ունեցել սովորելու Արմեն Մազմանյանի արվեստանոցում:Արմեն Աղասիչը եղել է իմ վարպետը: Մենք դեռ նոր էինք ընդունվել, երբ «Գոյ» թատրոնը գնում էր հյուրախաղերի և մեր կուրսից երկու տղաներ ընդգրկվեցին «Իմ մահը» ներկայացման մեջ:Ես այդ երկուսից մեկն էի: Խմբի ամենակրտսերը ես էի ու առաջին անգամ պետք է բեմ բարձրանայի:Առաջին բեմելը կայացավ Եգիպրոսում: Եվ այն զգացողությունները, որոնք այդ ժամանակ ունեցա, անկրկնելի, աննկարագրելի էին:

-Ինչպե՞ս տեղի ունեցավ թատրոնից դեպի հեռուստատեսություն անցումը:

-Ուսանող տարիներիս սկսել էր զարգանալ «սերիալ» երևույթը:Ամեն ամիս և սերիալում, և ֆիլմում նկարահնվելու առաջարկ էի ստանում, սակայն Աղասիչը չէր թողնում, ասում էր. «Սկզբից սովորիր, հասկացիր ով ես»: Հիմա հասկանում եմ, որ ճիշտ է արել: Դու պետք է հասկանաս, որ դերասան ես, և ինչպես ասում էր Արմեն Մազմանյանը՝ քո «փեշակին» պետք է լավ տիրապետես: «Դերասան» բառն այսօր շատ է արժեզրկվել: Չեմ ընդունում նաեւ դերասանական ստուդիաներ հասկացությունը: Միացյալ Նահանգներում նույնպես նման դպրոցներ կան, սակայն այն չի կարելի համամետալ մեր ստուդիաների հետ:

600x580

-Հանդես եք եկել նաեւ որպես պրոդյուսր եւ սցենարիստ: Ինչպիսի՞ն է այս դեպքում արդեն պրոդյուսր և սցենարիստ Դավիթը:

- Պրոդյուսրի աշխատանքը, սցենար գրելը շատ հետաքրքիր են: Ես ինձ սցենարիստ չեմ համարում: Ունեմ դերասանի կրթություն և դերասան եմ: Սա պարզապես կարելի է կոչել նախասիրություն: Որպես սցենարիստ հիմա աշխատում եմ մի մեծ նախագծի վրա, ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երեք տարի է, ինչ սցենարը մշակվում է և ծրագրում ենք ամռանը նկարահանել: Ժանրը կոմեդիա է, սակայն ոչ այն կոմեդիաներից, որոնք սովոր ենք տեսնել: Այս ֆիլմում նույնպես հանդես կգամ որպես գործադիր պրոդյուսր:

-«Սահմանին» հեռուստասերիալում մարմնավորում եք Կարենի կերպարը: Կպատմե՞ք դերասանական մրցույթի ընթացքի և կերպարի ընտրության մասին:

-«Շանթ» հեռւոսատաընկերությունից զանգահարեցին, իմացա, որ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է ու առաջարկն ինձ հետաքրքրեց: Հաջորդ օրն առավոտյան գնացի հեռուստաընկերութուն: Նույն օրը դերը հաստատվեց, և հաջորդ օրը արդեն նկարահանման էի: Նկարահանումները շատ հետաքրքիր, ուրախ և զվարճալի են անցնում, բայց միևնույն ժամանակ բարդ, սակայն ես բարդությունների և փորձարկումների սիրահար եմ:

600x580

-Հարցազրույցներից մեկում նշել եք. «Ամեն կերպարի վրա աշխատելիս կամա, թե ակամա դերասանը որոշ չափով ներ է դնում իր անձի որոշակի գծեր»: Դավիթի ո՞ր գծերն եք ներդրել Կարենի կերպարի մեջ:

- Ընկերասիրությունը: Առհասարակ սերն ինձ մոտ միատեսակ չէ․ ես սիրում եմ ընկերոջս, մեր բակի ծառերը, թռչուններին, սիրում եմ ամեն ինչ: Իմ և Կարենի նմաննություններից մեկը ընկերոջ հանդեպ միանման սեր ունենալն է: Ֆիլմում կար տեսարան, երբ Կարենի աչքերը լցվում են ընկերոջ համար, ես պատկերացրեցի այն պահը, թե ինչպես է թուրքը տանում ընկերոջս, ու ակամա աչքերս իսկապես լցվեցին: Ես կարողացա կառավարել ինձ ու իրապես լաց չլիներ, բայց, եթե Դավիթը լիներ՝ գուցե արտասվեր, քանի որ իմ էությամբ փխրուն եմ: Հավանաբար դա նաեւ իմ համաստեղության նշանից էլ է գալիս․ կշեռքներն ավելի զգայուն են: Հայրենասիրության հետ մեկտեղ ես տաքարյուն եմ, բայց Կարենը հավասարակշռված է․ եթե գիտի վտանգ կա՝ չի գնա, իսկ ես նույնիսկ իմանալու դեպքում կգնամ:

600x580

-Նկարահնումներից դուրս ինչպիսի՞ն է Ձեր առօրյան:

- Շատ եմ սիրում դաշնամուր նվագել: Կրթություն չունեմ, բայց ինքնուս սովորել եմ: Շատ եմ սիրում երգել․ երգը, կարելի է ասել, իմ տարերքն է:

-Այդ դեպքում ինչու՞ դերասան և ոչ՝ երգիչ:

- Եթե գամ ավելի վաղ ժամանակներից, ապա ես պետք է բժիշկ դառնայի, սակայն եկա թատերական ինստիտուտ: Պարապում էի բժշկական համալսարան ընդունվելու համար, սակայն այնպես ստացվեց, որ չընդունվեցի: Եղբայրս արդեն ավարտել էր ռեժիսորական ֆակուլտետը, ինձ էլ տարավ Ռուբեն Մարուխյանի մոտ՝ ռեժիսորական նախապատրաստական դասերի։ Այդտեղ հասկացա, որ ամեն դեպքում պետք է դերասան դառնամ: Մասնակցեցի ընդունելության քննություններին: Միավորներս բարձր էին, անվճար հիմունքներով ընդունվեցի, սովորեցի ու ավարտեցի: Դերասան դառնալով շատ չեմ շեղվել իմ կյանքի ուղղուց, քանի որ բժիշկը բուժում է մարդու ֆիզիկական հիվանդությունը, իսկ դերասանը՝ հոգևոր:

600x580

-Դավիթի ո՞ր հատկանիշը, որը միշտ թաքցրել եք, կցանկանայիք մարդիկ ճանաչեին:

-Այսօր մեր առօրյան, ժամանակակից ապրելակերպը, այս դարը ես չեմ սիրում: Չեմ ընդունում ժամանակակից տեխնոլոգիաների հետ քայլելը: Հիմա այնպիսի արժեքային համակարգում ենք ապրում, որ մարդիկ մոռացել են միմյանց հետ շփվելու ձևը: Մարդիկ գնահատում են նյութականը: Ես նախընտրում եմ իմ ընկերների հետ ինչ-որ գողտրիկ տեղում նստել ու Հախվերդյանի երգերը լսել: Ժամանակ առ ժամանակ մտածում եմ․ եթե հիմա է այսպես, ապա մի քանի տարի անց ինչպե՞ս կլինի, երբ ես զավակներ ունենամ:

-Ազա՞տ է արդյոք Դավիթ Աֆրիկյանի սիրտը:

-Հիմա կողակից չունեմ ու, եթե անկեղծ լինեմ, ներկայումս չեմ ուզում ունենալ, քանի որ պատասխանատվություն եմ կրում իմ ցանկացած քայլի համար: Անձնականի դեպքում նույնպես պետք է ամբողջությամբ նվիրվեմ դրան և ուշադիր լինեմ, որ ամեն ինչ ճիշտ լինի: Շատ եմ ուզում երեխա ունենալ․ կյանքի հրաշքը դա է: Աշխարհիս հանճարեղ ներկայացումը կամ ֆիլմը չի կարող համեմատվել այդ հրաշք երևույթի հետ, որը կոչվում է երեխա, երբ երկու մարդկանց հարաբերություններից ծնվում է «պուճուր մարդ»: Բայց հիմա գտնում եմ, որ չեմ կարող ինձ լիարժեք տրամադրել այդ ամենին․ այդ դեպքում պետք է այլևս չզբաղվեմ իմ մասնագիտությամբ:

600x580

-Այնուամենայնիվ ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը՝ Դավիթի կողքին լինելու համար:

- Առաջին հերթին պետք է ինձ ընդունի այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ հետ եղել է, երբ փորձել եմ մարդկանց մեջ ինչ-որ բան փոխել, բայց անհնար է մարդու էությունը փոխել: Նա կարող է որոշ ժամանակ լինել այնպիսին, ինչպսիսին դու ես ուզում, սակայն գալու է մի ժամանակ, երբ փորձելու է այդ կապանքներից ազատվել: Իմ կողակիցը պետք է բանիմաց լինի, և կապ չունի նրա մասնագիտությունը: Շատ խանդոտ եմ, բայց նա չպետք է խանդոտ լինի:Ես դիմացինին տալիս եմ լիարժեք ազատություն, քանի որ վստահում եմ նրան: Իմ կողքին լինելու համար նա պետք է հասկանա և ընդունի այն կյանքը, որը ապրում եմ: Ես շատ եմ սիրում գեղեցիկը, գեղեցիկ կանանց, բայց միայն դա բավական չէ:

-Հումորով եք երևում: Ի՞նչ տեղ է զբաղեցնում հումորը Ձեր կյանքում:

- Շատ եմ սիրում ծիծաղեցնել մարդկանց: Շատ շփվող եմ, անմիջապես ընկերանում եմ, կատակներ անում, եթե դիմացինս համարժեք է նայում այդ երեւույթին: Հումորին շատ մեծ տեղ եմ տալիս և հենց դրանով է պայմանավորած այն, որ աշխատում եմ հումորային սցենարի վրա: Ժպիտը շատ լավ է, առողջարար, այն ծնում է բազմաթիվ վիտամիններ ու թեթեւացնում է հոգեւոր աշխարհը: Ժպիտն այսօր պակասում է մեր ազգին: Նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակներում փորձում եմ հումոր անել, որպեսզի այդ ամենն անցնի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Վթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված