ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Ռաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը Պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan


Երբ ասում են «ասեք՝ կանենք», վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանք ասում են՝ սրանք անում են․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Այսօր ոչ թե Երևանի քաղաքապետի կամ ավագանու ընտրություն է, այլ ընտրություն պատերազմի ու խաղաղության միջև՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկած հանրահավաք-երթի ժամանակ։
 
Նա մատնանշեց Հայաստանի սահմանին Ադրբեջանի զորքի կուտակումներն ու Հայաստանի՝ նոր կործանարար պատերազմի շեմին լինելը, որի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
 
«Մենք զգուշացնում էինք, որ քանի դեռ նա վարչապետի աթոռին է՝ Հայաստանն ու Արցախը մշտապես հայտնվելու են պատերազմի վտանգի առջև։ Նիկոլ Փաշինյանն է պատերազմ բերողը, թեև խաբում էր՝ իբր խաղաղություն է բերելու»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
 
Ապա թվարկեց պատճառները, թե ինչու է նա անընդհատ պատերազմ բերում․ որովհետև անընդհատ պատրաստակամություն է հայտնում զիջումների գնալու, իսկ թշնամու ախորժակը ուտելիս է բացվում, բացի այդ Նիկոլ Փաշինյանը մենակ է թողել Հայաստանին թշնամու դեմ, որի հետ նաև Թուրքիան է։
 
Հայաստանը, Անդրանիկ Թևանյանի խոսքով, մինչև ուժեղանալը ունի 2 տարբերակ․ առաջինը՝ դաշնակիցների միջոցով կարողանալ պաշտպանել իր անվտանգությունը, և երկրորդ՝ անընդհատ գնալ զիջումների և այդպես փորձել, իբր, հասնել խաղաղության։
 
«Անընդհատ զիջումների ճանապարհը չի ավարտվելու Արցախով, չի ավարտվելու Սյունիքով, այլ ավարտվելու է Հայաստանով։ Երկրորդ ճանապարհը դաշնակիցների՝ Իրանի ու Ռուսաստանի, հետ նորմալ հարաբերությունների հաստատումն է։ Բայց դա Նիկոլ Փաշինյանը միտումնավոր փլուզել է։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն Թուրքիայի ազդեցության ներքո նա կարող է պաշտպանել իր իշխանությունը և անձնական անվտանգությունը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
 
Բայց քանի որ Թուրքիան Ադրբեջանի հետ ամբողջ Հայաստանն է պահանջում, նշեց նա, մենք որևէ շանս չունենք անընդհատ զիջելով ստանալ ինչ-որ խաղաղություն և գոյատևել այս տարածաշրջանում։ Մնում են դաշնակիցները։
 
Դաշինքի առաջնորդի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը դիտմամբ է թողնում մեզ առանց դաշնակիցների, որպեսզի իր կաշին փրկի Թուրքիայի ազդեցության ներքո։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջ տրվի, որպեսզի մենք ունենանք խաղաղություն։
 
«Սրանք որ ասում են «ասեք՝ կանենք», դա հայ ժողովրդին չի վերաբերում, դա վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին․ նրանք ասում են ինչ-որ բան՝ սրանք անում են դա»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
 
Մեր խնդիրը, ըստ նրա, պետք է լինի Երևանի ավագանու ընտրությունը վերածել իշխանափոխության գործընթացի, որը խաղաղության ապահովման միակ երաշխիքն է։
 
«Մեր ընտրությունն է՝ կա՛մ Հայաստան ու Արցախ, կա՛մ Նիկոլ Փաշինյանի իշխանություն ու նրա անձնական անվտանգություն»,-ասաց Անդրանիկ Թևանյանն ու հավելեց․ «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է Հայաստանն ու Արցախը, և ժողովրդի աջակցությամբ պետք է հասնի իշխանափոխության ու խաղաղության։
 

ԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված