Ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները Արաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը ԱՄՆ-ն կշարունակի ռшզմական գործողությունն Իրանի դեմ է՛լ ավելի մեծ ինտենuիվությամբ, եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության գործարք կնքել. Հեգսեթ Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Պայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց


Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ

Հասարակություն

Octagon.media-ն «Հայաստանը դրել են ուկրաինացման ռելսերի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ավելի քան 30 տարի շարունակվող հայ-ադրբեջանական դիմակայության հերթական ճակատամարտում Արցախի հանձնումը Բաքվին մոտեցրել է Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը։ Լեռնային Ղարաբաղը հանձնելու և Ռուսաստանին Անդրկովկասից վտարելու նախագծով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն արդեն կատարել է առաջին խնդիրը և երկրորդի կեսին է։ Այժմ մնում է միայն սպասել, մինչև Ադրբեջանի իշխանությունները «սահմանադրական կարգ» հաստատեն կցված տարածքներում և հրաժարվեն ռուս խաղաղապահների ծառայություններից, իսկ Երևանը փակի Գյումրիի ռուսական բազան։

Այլընտրանքային տարբերակներ տեսանելի չեն, և սա երեք տարի առաջ տեղի ունեցածի բնական հետևանքն է։ 2020-ի հակամարտությունում պարտվելով և կրկին քվեարկելով Փաշինյանի օգտին՝ Հայաստանը դե ֆակտո դավաճանեց Լեռնային Ղարաբաղին, որի անկախության համար պայքարը 30 տարի միավորել էր հայ հասարակությանը։ Բայց հասարակությունը չի ուզում ու չի կարող ապրել դավաճանի խարանով։ Այստեղից էլ բոլոր անախորժությունների մեղավորի որոնումը։ Ադրբեջանը և Թուրքիան փակագծերում են՝ դրանք թշնամիներ են, որոնց հետ Փաշինյանը պետք է գործընկերային հարաբերություններ (լոգիստիկա, առևտուր և այլն) կառուցի «Արցախը հանձնենք, լավ կապրենք» սխեմայով: Եվ Հայաստանի բնակչության մի զգալի մասն արդեն պատրաստ է համաձայնել դրա հետ, բայց այդ ճանապարհին խանգարում է համակրանքը նվաստացած և պարտված Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ։

Դա սնուցում է հայ հասարակության մեջ թաքնված փափուկ ազգայնականությունը, որը վտանգի իրավիճակում վերաճում է ագրեսիայի և արթնացնում կրքոտություն, ինչը թույլ տվեց, օրինակ՝ հայերին հաղթել Ադրբեջանին 1992-1994 թթ. պատերազմում։ Բայց այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Հասարակությունը բաժանված է երեք անհավասար մասերի՝ գործող իշխանության կողմնակիցներ, Փաշինյանի հակառակորդներ, որոնք նրան հայ ժողովրդի դավաճան են անվանում, և պասիվ մեծամասնություն, որը մասամբ կիսում է վերջին կարծիքը։ Արդյունքում Հայաստանում արդյունավետ կրքոտության բռնկման փոխարեն պետության ղեկավարի հրաժարականի պահանջով հանրահավաքների տեսքով բացասական էներգիայի հերթական արտազատումն է տեղի ունենում։ Այդ ֆոնին Փաշինյանի թիմն ակտիվորեն աշխատում է հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ, որը «օգնության չեկավ», «բոլոր խնդիրները չլուծեց» և, ընդհանրապես, «ամեն ինչի մեղավորն է»։

Այդ ամենը շատ նման է 10 տարի առաջ Ուկրաինայում տեղի ունեցածին։ Միևնույն ժամանակ, հայկական ազգայնականությունը, ինչպես ուկրաինականը, ունի փոքր, բայց չափազանց ագրեսիվ միջուկ և բավականին խոր պատմական արմատներ։ Դեռ 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանն անձամբ հակառուսական արշավ սկսեց՝ Մոսկվային մեղադրելով թերի «Իսկանդերներ» մատակարարելու և ինքնավարության համար պայքարելուց հրաժարվելու մեջ։ Բայց նրա ջանքերն այն ժամանակ նկատելի արդյունք չտվեցին։ Հիմա էլ է Փաշինյանի հրաժարականը պահանջող փողոցային բողոքի ակցիաների ֆոնին վարչապետի թիմը սլաքները շրջում Մոսկվայի վրա՝ մեղադրելով նրան հայ ժողովրդին դավաճանելու մեջ։ Տոնը տվել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը, արմատապես խեղաթյուրելով 2020 թվականի եռակողմ համաձայնագրի բովանդակությունը, հայտարարել է, որ «ռուս խաղաղապահները պարտավոր են պաշտպանել Լեռնային Ղարաբաղը, բայց նրանք դա չեն անում»։

Նրան աջակցել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ «Պուտինը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է տվել դեռ 2020 թվականին» խոսքերով։ Թեման աճեցրել են փողոցային սադրիչները, որոնք ԱՄՆ և ԵՄ դրոշներով իսկական շաբաթօրյակ են կազմակերպել Ռուսաստանի դեսպանատան մոտ «Ցտեսություն, անլվա РоZZия» պաստառներով և պահանջում են հեռացնել ռուսական բազան Գյումրիից։ Սոցցանցերում հայտնվել են «ռուս խոզերին մորթելու» կոչեր։ Այս ամենը շատ է նման 10 տարի առաջ Կիևում տեղի ունեցածին։ Ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ բոլորը չէ, որ հակառուսական քարոզչությամբ են զբաղվում։ Բայց միտումն ակնհայտ է: Անցյալ շաբաթվա վերջին նույնիսկ համեմատաբար ողջամիտ բլոգերները սկսեցին գրել «Մոսկվայի հեռացման» մասին և արձանագրել «հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների բարձր մակարդակ»։

Հայաստանը երկար տարիներ համարվել է Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում և ամենաբարեկամ երկիրը այդ տարածաշրջանում։ 90-ականներից սկսած հայերը, բացառությամբ ամենակատաղի ազգայնականների, սկսեցին շատ լավ վերաբերվել Ռուսաստանին։ Բայց ոչ թե անցյալի արժանիքների համար, այլ այն պատճառով, որ Մոսկվան աջակցեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին պատերազմի ժամանակ, իսկ հետագա տարիներին օգնեց զարգացնել տնտեսությունը: Այսօր, երբ Մոսկվան չպաշտպանեց Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանը սիրելու պատճառ չկա: Ավելին, հայ հասարակության մի զգալի հատված Հայաստանի ազգային նվաստացման համար մեղադրում է Ռուսաստանին։ Իսկ Արցախը հանձնած Փաշինյանը երկրի փրկության իր տարբերակն է առաջարկում, այն է՝ եվրոպական ընտրությունն ու գործընկերությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Հայաստանի որոշ քաղաքացիներ հասկանում են այդ գաղափարի այլասերվածությունը։ «Եթե Արցախը հանձնեցին, կհանձնեն Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը»,- գրում են նրանք սոցիալական ցանցերում։

Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, և նրանք չունեն ո՛չ կազմակերպչական, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ իրավիճակը փոխելու համար։ Իսկ Ամերիկայի հովանավորյալ Փաշինյանի ու նրա մարդկանց քարոզչության համար ամեն ինչ կա, և նրանք նպատակաուղղված թշնամություն են սերմանում Ռուսաստանի և ամեն ռուսականի նկատմամբ։ Այս ամբողջ պատմության մեջ որոշակի դեր է խաղում հայ ազգայնականների մեկ այլ չափազանց տհաճ հատկանիշ, այն է՝ ցանկացածի հետ գործ ունենալու պատրաստակամությունը՝ նույն կերպ, ինչպես բանդերականները ժամանակին համագործակցեցին Երրորդ Ռեյխի հետ: Հիմա էլ ուկրաինացի ազգայնականները ընկել են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, որն արդեն սկսել է Հայաստանից ձևավորել Ուկրաինա կովկասյան առանձնահատկություններով։

Կ. Խաչիկյան

Վաղվա հոսանքազրկումների մասինԹեհրանում փլատակներից երկու մարդ է փրկվել․ SNNԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԻտալիան պաշտոնապես հայտարարել է, որ ամերիկացիներին չի արգելել օգտագործել իր բազաներըՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԱպրիլի 1-ից հետո այս նշանների կյանքում կսկսվի հաջողության շրջան. բոլոր խնդիրները կլուծվեն ինքնուրույնԸնդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԱնզգայացում ստանալուց հետո կինը մահացել էՍերո Խանզադյան փողոցում տներ են այրվումՓաշինյանը ԱԱԾ փոխտնօրեն է նշանակելԳոռ Հակոբյանի որդին դեղերից հետո մի փոքր թուլություն է զգում․ տեսանյութՆրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտը վթարի զոհ է դարձելՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԱմենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են իր դեղագործական գործարանինՆոր Հաճն տանող ճանապարհը փակ էԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակԻնչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԱրաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Կարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըՄահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը ԱՄՆ-ն կշարունակի ռшզմական գործողությունն Իրանի դեմ է՛լ ավելի մեծ ինտենuիվությամբ, եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության գործարք կնքել. Հեգսեթ Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամՊայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Այս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց Ադրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ռուսական տան վրա հարձակման մեջ կասկածվողն է ձերբակալվելԵս ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված