Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին


Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները հաճախ են իրենց կործանարար քաղաքականությունն արդարացնում «ժողովրդի քվեով», նորություն չէ: Սակայն որոշ դեպքերում նաև այլ ուղղություններից են «մեղադրանքներ» հնչում ժողովրդի հասցեին, որ նույնիսկ պատերազմից հետո նորից ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Այո, 2021 թվականին նրա կուսակցությունն իսկապես ստացել է ընտրողների շուրջ 54 տոկոս քվեն: Բայց նախ՝ ամրագրենք, որ այդ արդյունքը գրանցվել է աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառման, իրավապահ համակարգը որպես քաղաքական մահակ օգտագործելու, խուզարկությունների, ձերբակալությունների, ահաբեկումների արդյունքում, այնպես, ինչպես արվում է խիստ դիկտատուրայի պայմաններում: Մյուս կողմից՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որևէ կապ չունի այն նախընտրական ծրագրերի հետ, որոնք նա ներկայացրել էր խորհրդարանական նախորդ երկու ընտրություններին, այդ թվում՝ ընդհանրապես Արցախի և, մասնավորաբար, ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված:

Այսինքն, ժողովուրդը, անգամ քվե տալով, երբեք հավանություն չի տվել այն ամենին, ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ ժողովրդի մեծամասնությունը վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ չէ, չի ընդունում նրա կործանարար քաղաքականությունը, ինչպես նաև մեղքն անընդհատ սրա-նրա վրա գցելու փորձերը: Դրա վառ վկայությունն էր նաև Երևանի ավագանու ընտրություններում կատարյալ ձախողումը՝ մայրաքաղաքի բոլոր ընտրողների ընդամենը 10 տոկոսը նույնպես ստացվել էր տոտալ վարչական ռեսուրս օգտագործելու արդյունքում: Հարց է առաջանում, իսկ եթե այդ ռեսուրսը չօգտագործվեր, որքա՞ն կհավաքեր Փաշինյանի կուսակցությունը՝ 5, թե՞ 3 տոկոս։ Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա նույն վիճակը արդեն նաև մարզերում է: Ըստ այդմ, եթե իրապես անկախ մասնագիտական ուսումնասիրություն կատարվի, գուցե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը չի անցնում 10-15 տոկոսը:

Ճիշտ է, այսօր էլ կան որոշակի քանակությամբ մեր հայրենակիցներ, որ դեռևս համակրում, նույնիսկ սիրում են Նիկոլ Փաշինյանին, հավանություն են տալիս նրա քայլերին, ընդ որում՝ առավելապես հրապարակային, սոցիալական ցանցերում, ուստի պատահական չէ տպավորությունը, որ կարծես վճարվեն դրա համար: Այնուամենայնիվ, դա ավելի շատ նման է աղանդավորական «սիրո», և վստահաբար այդ տեսակի մարդիկ իրականում մեծամասնություն չեն կազմում: Զարմանալի չէ, որ նույն Փաշինյանը, որ Հանրապետության հրապարակում 70 հազարանոց հանրահավաքներ էր անում 2018 թվականին, վերջին 3 տարվա մեջ, լինելով իշխանություն, չի կարողացել անգամ 10 հազարանոց հանրահավաք անել. վերջին հանրահավաքը, ըստ իշխանամերձ հաշվարկների, հազիվ ձգել է 4800 հոգու, չնայած որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր կոչ արել գալու, անձամբ էլ ելույթ էր ունենում։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է ոչ թե ժողովուրդը, այլ կորցնելու ահ ունեցող քպականներն ու, որպես վահան, իրավապահ համակարգը, որը հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը երկարաձգելու գործով՝ անկախ նրանից, թե ինչ է սպասվում պետությանը: Այս ընթացքում մի շարք փորձագետներ մեզ հետ նշում են, որ անգամ եթե ռեպրեսիվ, բռնապետական մեթոդներ կիրառի, այդ թվում՝ ոստիկանական, Նիկոլ Փաշինյանը որևէ ընտրության դեպքում այլևս հաղթելու շանս չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը
Ամենադիտված