Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Ադրբեջանը խախտել է հայ գերու իրավունքները. ՄԻԵԴ-ը Կարեն Ղազարյանի գործով վճիռ է կայացրել

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողների բողոքի հիման վրա հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել:  Արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտում: Մասնավորապես՝ Ադրբեջանը խախտել է Կարեն Ղազարյանի՝ խոշտանգումների արգելքի (3-րդ հոդված), Ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված՝ մի քանի կետերով) իրավունքները: Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վճարել 10 հազ. եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 3225 եվրո՝ փաստաբանական ծախսերի համար:

Կարեն Ղազարյանի ծնողները ՄԻԵԴ էին դիմել 2018-ին: Եվրոպական դատարանին հայտնել էին, որ իրենց որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ: Կարենը 2018թ. հուլիսի 15-ի գիշերը դուրս է եկել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում գտնվող իրենց տնից և չի վերադարձել։ 

Ծնողները Կարենին վերջին անգամ տեսել են գիշերը ժամը 2.30-ի սահմաններում, երբ նա իջել է տան առաջին հարկ՝ ջուր խմելու: Առավոտյան նա իր սենյակում չի եղել։ Սենյակում մնացել էին նրա բջջային հեռախոսը, դրամապանակը և ծխախոտը: Իրեր, առանց որոնց, ըստ Կարենի ծնողների, նա երբեք չէր հեռանա տնից:

Այդ օրը եղանակը վատ է եղել՝ ուժեղ քամիներով և հորդառատ անձրևով պայմանավորված, իսկ գյուղի էլեկտրականությունն անջատվել է։ Ծնողները մտածել են, թե իրենց որդին գնացել է էլեկտրաէներգիայի գեներատորը ստուգելու։

Սակայն, նույն օրը առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինված «դիվերսիոն» խումբը փորձել է ներխուժել Ադրբեջանի տարածք, և որ հայ հետախույզ Կարեն Ղազարյանը ձերբակալվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Կարեն Ղազարյանի լուսանկարը՝ սև զինվորական համազգեստով և սև գլխարկով, իսկ դեմքին քսված է եղել սև ներկ։ Դիմումատուները պնդել են, որ նա տնից դուրս գալիս նման հագուստով չի եղել:

Հայաստանի ոստիկանության և Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակները հայտարարություններ են տարածել, որ Կարեն Ղազարյանը հիվանդության պատճառով չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Նշվում էր նաև, որ պաշտպանության նախարարը՝ որպես ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ, խնդրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակին ջանքեր գործադրել Կարեն Ղազարյանի վերադարձի համար։

Կարեն Ղազարյանի անհետացումից մի քանի օր անց, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ծնողներին: Նրանք հայտնել են, որ Կարենն Ադրբեջանում կալանավորվել է, և առաջարկել են իրենց միջոցով նամակ փոխանցել որդուն: 

2018թ. օգոստոսի 16-ին ծնողները կրկին հանդիպել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին և հայտնել, որ իրենց որդին հոգեկան հիվանդություն ունի, որ վերջին 5 տարիներին եղել է բժշկի հսկողության ներքո, պարբերաբար դեղեր է ընդունել: Դիմումատուները նշել են, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները խոստացել են այդ տեղեկությունը փոխանցել Բաքվում գտնվող իրենց ներկայացուցիչներին։

ԿԽՄԿ-ի հետ մեկ այլ հանդիպման ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվել տեսակապով զրուցել Բաքվում ԿԽՄԿ բժշկի հետ: Ըստ դիմումատուների՝ ԿԽՄԿ բժիշկը խիստ կասկածներ է հայտնել, որ Կարեն Ղազարյանը տառապում է որևէ հոգեկան հիվանդությամբ՝ նշելով, որ նա լիովին առողջ է և որևէ դեղամիջոցի կարիք չունի։

Դրանից հետո մի քանի անգամ Կարենի ծնողները դիմել են ԿԽՄԿ-ին՝ իրենց որդու առողջության վերաբերյալ տեղեկություններ ստանալու և մտահոգություն հայտնելու համար:

2019թ. փետրվարի 27-ին Կարեն Ղազարյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեղադրանքով:

Նույն տարվա մայիսի 8-ին ԿԽՄԿ-ի բժիշկն ասել է Կարենի ծնողներին, որ իրենց որդու հոգեկան վիճակն անհանգստացնող է։ Բժիշկը հայտարարել է, որ թեև Կարեն Ղազարյանը մնացել է ադրբեջանցի բժիշկների հսկողության տակ, սակայն նրա բուժումը փաստագրված չէ։ Ըստ այդմ՝ բժիշկը դիմել է Ադրբեջանի առողջապահության նախարարություն՝ նոր հետազոտություն անցկացնելու համար։

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որով նախատեսվում էր նաև գերիների փոխանակում: 2020թ. դեկտեմբերի 14-ին Կարեն Ղազարյանն այլ հայ գերիների հետ տեղափոխվել է Հայաստան։

Հաջորդ օրն իսկ Կարեն Ղազարյանը տեղափոխվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոն՝ բժշկական զննման և բուժման նպատակով։ Նրա պահվածքը գոհացուցիչ չի եղել: Նա ի վիճակի չի եղել վերահսկել իր վարքը կամ համակարգել շարժումն ու խոսքը։ 

ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կառավարությունը հայտնել է, որ Կարեն Ղազարյանը չի ենթարկվել որևէ բարոյական կամ ֆիզիկական ճնշման բանտարկյալների կամ բանտի ղեկավարության, բժիշկների կամ աշխատակիցների կողմից, չի ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի:

Կարեն Ղազարյանի ծնողները պնդել են, որ իրենց որդին գտնվել է խոցելի վիճակում՝ առանց արտաքին աշխարհի հետ կապ ունենալու: Չի ապահովվել մարդու իրավունքների երաշխիքներով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նրան համարել են ռազմագերի: Նա պահվել է թշնամական և խտրական միջավայրում՝ իր ազգային պատկանելության համար։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ փաստական տվյալներից չի երևում, որ Կարեն Ղազարյանը պատշաճ կերպով պաշտպանված է եղել կամայական կալանքից, քանի որ Ադրբեջանի կառավարությունը դատարանին չի տրամադրել որևէ տեղեկություն, որը թույլ կտար դա ստուգել: Եղածը բավարար է եզրակացնելու, որ Կարեն Ղազարյանի կալանքը չի ապահովվել համապատասխան իրավական երաշխիքներով, հետևաբար տեղի է ունեցել ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, իսկ մեկուսարանում չհիմնավորված երկարատև պահելը հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելքի իրավունքի խախտման:

Նշենք, որ Կարենի ծնողների ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն էր:

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում
Ամենադիտված