Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Ցանկացել էին ինձ որդեգրել. «Որբերը» հեռուստասերիալում փոքրիկ Անիին մարմնավորող Աննա Սարգսյանը` տարիներ անց

«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի:

«Որբերը» հեռուստասերիալի հիշողություններով եւ իր ներկայիս ծրագրերով 15-ամյա դերասանուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

-Աննա, հիշո՞ւմ ես` ինչպես սկսեցիր նկարահանվել «Որբերը» հեռուստասերիալում:

-Հաճախում էի Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն` պարի դասըթացների: Հիշում եմ` կյանքիս լավագույն օրերից էր: Հաջորդ օրը համերգ ունեինք, գլխավոր փորձն էր եւ ես ուշացել էի ու, բնավորությանս համաձայն, տագնապալից վիճակում էի: Արագ-արագ շնչառական վարժություններ էի անում, որպեսզի սկսեի պարել: Այդ ժամանակ մեզ մոտ եկան ռեժիսոր Ելենա Արշակյանն ու պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Բոլորին նայեցին, հետո ինձ կանչեցին ու հարցրեցին` արդյո՞ք կցանկանամ հեռուստասերիալում նկարահանվել: Ի՞նչ պետք է պատասխաներ 7-ամյա աղջիկը, ում փոքրիկ կյանքի մեծ երազանքն է եղել ֆիլմում նկարահանվելը: Միանգամից համաձայնվեցի, այնուհետեւ խոսեցին իմ ծնողների հետ եւ նրանց համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի նկարահանվել հեռուստասերիալում:

-Նախկինում նկարահանման փորձ ունեցե՞լ էիր:

-Նկարահանման փորձ չէի ունեցել, բայց դեռ երեք տարեկանից երազել եմ այդ մասին: Ինչպես ասում են` երազանքներն իրականանում են:

-Փաստորեն, «Որբերը» առաջին նախագիծն էր, որտեղ նկարահանվեցիր: Նկարահանման ընթացքում դժվարություններ եղե՞լ են:

-Սկզբում, երբ դեռ ամեն ինչ անսովոր էր, եղել են դժվարություններ, բայց այդ ամենը շատ շուտ անցավ: Շուտով նկարահանման տաղավարը դարձավ իմ երկրորդ տունը: Ինչպես կատակում էինք` մենք գլխավոր դերակատարներով երեխաներն էինք, իսկ Ելենան` ռեժիսորը, մեր երկրորդ մայրը:

-Համոզված եմ` շատ են եղել նաեւ հետաքրքիր դեպքերը: Կհիշե՞ս դրանցից որեւիցե մեկը:

-Իհարկե, շատ հետաքրքիր դեպքեր են գրանցվել, բայց այս մեկը երբեք չեմ մոռանա. Զանգահարել էին նկարահանման խմբին եւ ցանկացել որդեգրել ինձ: Մի դեպք էլ կար. Մայրս պոլիկլինիկայում է եղել եւ լսել է, թե ինչպես են երկու կին խոսում, թե «Որբերի» Անին, իրոք, մայր չունի, հայրն էլ Ռուսաստանում է, իակ «խեղճ փոքրիկը» ապրում է տատիկի եւ պապիկի հետ: Իհարկե, ծիծաղելի է այդպիսի բաներ լսելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

-Աննա, վերջերս քեզ տեսանք նաեւ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում: Սակայն, կարծես թե, հիմա այնտեղ չես նկարահանվում: Կմանրամասնե՞ս, թե ինչն է պատճառը:

-Ոչ մի խնդիր չի եղել նկարահանող խմբի կամ հեռուստաալիքի հետ, ուղղակի ժամանակի սղության պատճառով չկարողացա  շարունակել նկարահանվել: Ճիշտ է` դերս երկրորդական էր, բայց մեծ սիրով եւ պատասխանատվությամբ եմ կերտել այն:

-Այժմ ինչո՞վ ես զբաղվում: Որտե՞ղ ես սովորում:

-Այժմ սովորում եմ դպրոցում` 9-րդ դասարանում: Խորացված անգլերեն եմ պարապում: Դեռեւս հստակ չեմ կարող ասել, թե ինչ մասնագիտությամբ եմ ուզում շարունակել ուսումս, քանի որ մտածելու ժամանակ ունեմ, բայց երեւի կփորձեմ գնալ կամ իրավաբանական կամ թատերական ուղիով:

-Իսկ նկարահանումներին չե՞ս կարոտում:

-Իհարկե նորից կցանկանայի նկարահանվել, վերադառնալ իմ սիրելի աշխատանքին: Ցանկանում եմ դառնալ հաղորդավարուհի, բայց նաեւ շատ եմ սիրում իրավաբանի մասնագիտությունը:

-Դեռեւս հեռուստատեսային նորություններ չունե՞ս:

-Նորություններ կլինեն այն դեպքում, եթե լինեն առաջարկներ, որոնց շատ եմ սպասում: Տեսնենք` ինչ կլինի մոտ ապագայում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Աննա Սարգսյանը

NEWS.am STYLE

Վթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին Պետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված