100-ավոր զոհեր, վիրավորներ և գերիներ․ նոր տվյալներ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող մարտերից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինցի գրոհայիններն առավոտյն մեկնարկած մարտերից մինչ այս պահը կարողացել են ներթափանցել Իսրայելի 14 բնակավայրեր, հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ տասնյակ պաղեստինցի մարտիկներ ներթափանցել են Իսրայելի տարածք, մի քանի վայրերում մարտեր են տեղի ունեցել իսրայելցի զինվորականների հետ։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելական բանակը պատրաստվում էր պատերազմ սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին հաջորդ ամիս՝ տոներից հետո։
Այս պահին հայտնի է, որ Իսրայելում զոհվել է 40 մարդ, ևս 779-ը՝ վիրավորվել։ Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով տուժել է մոտ 1500 մարդ։
Ավելին՝ այստեղ