Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը դիմել է Երևանին և Բաքվին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար երկրները պետք է երկխոսություն վարեն, ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։
«Երեկ, երբ գտնվում էր Բաքվում, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը կողմերին (Ադրբեջանին և Հայաստանին) Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հարցում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման համար»,- ասվում է հրապարակման մեջ։