Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Գերմանա-թուրքական եղբայրությունը, կարծես թե, հավերժ է…

Հայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` վերջին շրջանում հաճախակի բնույթ ստացած իր հերթական այցն է կատարել Թուրքիա: Այցի շրջանակներում կանցլերի կողմից հնչեցված մտքերից մեկը, հատկապես, շատ հատկանշական էր և մտահոգության խիստ անհրաժեշտություն առաջ բերեց:

Մերկելը Թուրքիայի վարչապետ Ա. Դավութօղլուի հետ կայացած հանդիպումից հետո, մասնավորապես հայտարարել է. «Վերջին օրերին մենք ոչ թե պարզապես ապշած ենք, մենք սարսափած ենք Սիրիայում տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքներից, որոնց պատճառը, հատկապես, ռուսական ռմբակոծություններն են»։ Մերկելը նաև Ռուսաստանին ու Սիրիային մեղադրել է` քաղաքացիական բնակչության վրա հարձակումներն արգելող ՄԱԿ-ի բանաձևը խախտելու համար։

Համաձայնե՛ք, այսպիսի պրոթուրքական հայտարարություն, այն էլ Թուրքիայում, քիչ երկրների ղեկավարներ իրենց կարող էին թույլ տալ, քանզի նույնիսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են ընդունում, որ ստեղծված իրավիճակում ռուսական ռմբակոծությունները անհրաժեշտություն են: Իսկ ինչպես հայտնի է, այդ ռմբակոծություններին դեմ էին հանդես գալիս միայն Թուրքիան և «Իսլամական պետությունը» և այժմ այդ «թիմին» զարմանալիորեն միացավ նաև քաղաքակիրթ Եվրոպայի «ջահակիր» Գերմանիան:
Այս հայտարարությունը ինձ ստիպեց վերհիշել նախորդ դարաշրջանի պատմությունը և կրկին անգամ համոզվել, որ գերմանա-թուրքական բարեկամությունը, կարծես թե, հավերժ բնույթ է կրում:

Դեռևս Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչպես բոլորին է հայտնի, այն սանձազերծած Կայզերական Գերմանիայի ստեղծած և «Անտանտի» երկրների դեմ մարտնչող «Քառյակ դաշինքի» ակտիվ մասնակիցներից մեկը Օսմանյան կայսրությունն էր: 
Իսկ Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի մեղսակցության փաստը արդեն անքննելի երևույթ է և դրա մասին նախորդ տարի հայտարարեց նաև անձամբ Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկը:
Ապա սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ Թուրքիան, արտաքուստ պահպանելով չեզոքությունը, սակայն հսկայական քանակությամբ ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական հումք մատակարարելով Գերմանիային, վերջինիս թույլ էր տալիս ավելի երկարաձգել պատերազմի ընթացքը և դրանով նորանոր մարդկային զոհերի ու հսկայական ավերածությունների պատճառ հանդիսանալ: Միլիոնավոր տոննաներով քրոմի և երկաթի հանքաքարերի, չուգունի և այլ օգտակար հանածոների մատակարարումը հսկայածավալ օգնություն էր նացիստներին, քանզի դրանք առաջին հերթին օգտագործվում էին տանկերի, զենքերի և այլ մարտական նշանակություն ունեցող արտադրանքների համար:

Նշենք նաև, որ այդ նույն ժամանակ Թուրքիայում մեծ թիվ էին կազմում պրոգերմանական ուղղվածություն ունեցող տարրերը, ովքեր տենչում էին Գերմանիայի հաղթանակը և ամեն գնով փորձում էին համոզել նախագահ Իսմեթ Ինոնյուին, որպեսզի Թուրքիան մտնի պատերազմի մեջ` ի շահ Գերմանիայի: Պետք է նշել, որ պատերազմի տարիներին միմյանց հաջորդած Թուրքիայի վարչապետեր Ռեֆիկ Սայդամը և Շուքրյու Սարաջօղլուն մեկ անգամ չէ, որ այս հարցը բարձրացրեցին նախագահի առջև:

Եվ նաև չպետք է մոռանալ, թե ինչպես պատերազմի տարիներին թուրքական բազմահազարանոց դիվիզիաները, գնտվելով Հայաստանի սահմանին, սպասում էին Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որպեսզի եթե Գերմանիան հաղթեր, մտնեին Խորհրդային միություն և գրավեին Անդրկովկասը:

Եվ հիմա էլ Սիրիան; Գերմանիան` իր ներուժով հանդերձ, Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիաներին մեծ աջակցություն ցույց տալու փոխարեն, այսօր հնչեցնում է պրոթուրքական հայտարարություններ` դրանով ջուր լցնելով ահաբեկիչների «հովանավոր» Էրդողանի` առանց այդ էլ անջուր մնացած ջրաղացին:

 
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված