Երկար չի տևելու այս վիճակը, այս անգամ արդեն հայերին կանգնեցնելը շատ դժվար է լինելու․ Աբրահամյան
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից բռնի տեղահանված հասարակական-քաղաքական գործիչ,վերլուծաբան Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում Սյունիքի մարզից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Ոմանց համար գուցե ուղղակի միջանցք, բայց մեզ համար տուն և հարազատ ոլորաններ…
Չգիտեմ՝ ով ինչպես,բայց ես վստահ եմ որ այս նույն ճանապարհներով ՀԱՅԵՐԸ կրկին մտնելու են ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ճիշտ է, հիմա ժողովուրդը մի փոքր հուսալքված է, բայց երկար չի տևելու այս վիճակը։Եթե թերթեք պատմության էջերը, ապա կտեսնեք, որ նման իրավիճակներում շատ ենք հայտնվել, բայց միշտ ամենավերջին պահին ազգովի համախմբվել ենք և հասել մեր նպատակներին։Ես առավել քան վստահ եմ որ Բաքվի բանտերից վերադառնալու են մեր բոլոր առաջնորդները և զինվորները, որ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ, որ գալու է մի պահ երբ մարդկանց մեջ կուտակված հուսալքությունը ու ցասումը իրար են խառնվելու և հաշվի չեն առնելու ոչ «միջազգային հանրություն» կոչվածին և ոչ էլ այլ երկրների կոչերին ու հողերը ազատագրելով առաջ են գնալու։
Այս անգամ արդեն ՀԱՅԵՐԻՆ կանգնեցնելը շատ դժվար է լինելու…ժամանակը կգա և կտեսնեք»։