Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Պան Գի Մունը կոչ է արել ամեն ինչ անել խաղաղապահ առաքելության արդյունավետությունն ապահովելու համար

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Խաղաղապահների օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, ուղերձում ասված է.
«Այս անգամ Խաղաղապահների օրը նշում ենք ՄԱԿ-ի 70-ամյակի տարում, ինչը հնարավորություն է տալիս արժևորել «կապույտ սաղավարտների» անգնահատելի ներդրումը կազմակերպության փառավոր պատմության մեջ: Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի և զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար:

ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը խթանում է համատեղ պատասխանատվությունը ՝ ռիսկերը և հնարավորությունները բաժանելով թե՛ փոքր, թե՛ մեծ, և՛ զարգացած, և՛ զարգացող աշխարհի երկրների միջև: Ես ողջունում եմ ներկայում 16 խաղաղապահ առաքելություններում ծառայող ավելի քան 107 հազար համազգեստավոր խաղաղապահներին, որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր:

Իր 70-ամյա պատմության ընթացքում ՄԱԿ-ը 71 խաղաղապահ գործողություն է իրականացրել: Ավելի քան մեկ միլիոն մարդ ծառայել է որպես խաղաղապահ՝ երկրներին օգնելով անկախություն ձեռք բերել, աջակցելով պատմական ընտրությունների, զինաթափելով հարյուր հազարավոր նախկին մարտիկների, օգնելով հաստատել իրավունքի գերակայություն, խթանելով և պաշտպանելով մարդու իրավունքները և պայմաններ ստեղծելով փախստականների ու տեղահանված անձանց տունդարձի համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք այս ձեռքբերումներով:

Այսօր խաղաղապահությունը հարմարվում է համաշխահային նոր իրողություններին, այդ թվում՝ աշխարհի որոշ ամենաբարդ տարածքներում առկա անհամաչափ սպառնալիքներին: Մենք արդիականացրել ենք մեր գործողությունները, ներդրել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել ենք մասնակիցների բազան և ամրապնդել գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

Միևնույն ժամանակ, պահանջարկն էապես գերազանցում է ռեսուրսները: Մենք կարիք ունենք մեծացնելու ֆինանսական ներդրումները, բարձրացնելու վերապատրաստումների և սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Մեր զինվորական ու ոստիկանական ուժերը պետք է իրականացնեն էլ ավելի բարդ խնդիրներ՝ միաժամանակ պահպանելով վարքագծի ամենաբարձր չափանիշները: Անհրաժեշտ է, որ զարգացած երկրները վերստանձնեն իրենց պատմականորեն ազդեցիկ դերը որպես զինուժ տրամադրող երկրներ: Եվ մենք կարիք ունենք ավելի հզոր քաղաքական աջակցություն անդամ երկրներից, որոնց վրա է առաքելությունների իրավազորման, ֆինանսավորման և գործողություններին զինվորական ու ոստիկանական միավորումներ տրամադրելու պատասխանատվությունը:

Այս մարտահրավերներին լավագույնս դիմակայելու հնարավոր ուղիներն ուսումնասիրելու նպատակով ես բարձրաստիճան անկախ հանձնախումբ նշանակեցի, որպեսզի համակողմանիորեն գնահատվեն խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի գործողությունների՝ ինչպես խաղաղապահ, այնպես էլ հատուկ քաղաքական առաքելությունների այսօրվա վիճակն ու ապագայի ի հայտ եկող կարիքները: Սա 2000 թ.-ից ի վեր առաջին խոշոր վերլուծությունը կլինի, և ես ակնկալում եմ ստանալ առաջարկների հստակ և համապարփակ փաթեթ:

Այսօր մենք հարգում ենք հանուն խաղաղության իրենց կյանքը տված բոլոր մարդկանց հիշատակը և արժանին մատուցում բոլոր այն կանանց ու տղամարդկանց, ովքեր շարունակում են նրանց գործը՝ ծառայելով տեղերում: Ավելի քան 3300 խաղաղապահներ, այդ թվում 125-ը՝ անցյալ տարի, զոհել են իրենց կյանքը ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայության ընթացքում: Եվ վտանգներն ավելանում են, քանի որ խաղաղապահներն ավելի ու ավելի հաճախ են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների կամ ահաբեկչական բարդ գործողությունների թիրախ դառնում:

Մինչ նշում ենք ՄԱԿ-ի հիմնադրման 7-րդ տասնամյակը, եկեք բոլորս անենք մեզնից կախված ամեն բան՝ ապահովելու կազմակերպության այս կարևորագույն առաքելության արդյունավետությունը»:

Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ամենադիտված