Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում


Կա՞ մի բան, որի տապալման դեպքում Նիկոլը հրաժարական կտա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը գրել է․

«Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ  մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը։

Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական կտա։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետություն և երկրորդ ժողովուրդ չկա։ Այստեղ է հիմնական խնդիրը։

Կա՞ մի բան, որի տապալման դեպքում Նիկոլը հրաժարական կտա. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտություններ ու անհաշիվ զոհեր, Արցախի հանձնում, ու նա մնում է իշխանության։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կա´մ իր իշխանությունը չպետք է լինի, կամ մենք։ Բայց  այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգո»-ով։ Ալիևին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մեզ վրա։ Սա ենք մենք՝ գոնե այսօր։

Մենք ունենք ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, և մեր խնդիրն է՝ ամեն կերպ  տարանջատվել դրանից։ Իշխանության նեղ խմբից, նրանց «մեծարգո» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պետք է տարանջատվել ու չխաբել մեզ, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է։ Սա մարդկության պատմության մեջ ամենաաննորմալ երևույթներից է։ Պետք է տարանջատվել ամեն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանա՝ մինչև իր նվազագույն չափերը։ Սա պետք է անել նաև ներքին հաշտեցման և պետական լայն համակարգի հետ երկխոսության ճանապարհով։ Սա պետք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անհատական քվոտավորում, ապագա իշխանության մեջ երազած պաշտոնի մոտիվացիա, փայի կռիվ։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրոշներ են շատ վայրերում բարձրացվել ու ժամանակների փոփոխության արդյունքում իջեցվել։ Բաքու-Երևան- Բրյուսել- Մոսկվա համատեղ օպերացիայի արդյունքում դատարկված Արցախում դրոշ բարձրացնելով՝ Ալիևը մատնում է հենց դա։ Երևանում արժապատվության և գրագիտության դրոշի բարձրացումով արցախահայության իրավունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և այլն, բարձրացվելու են ու լուծվելու։ Ու դա չի լինելու ռևանշիստական կամ ռազմատենչ իշխանություն, նոր պատերազմի պահանջ՝ ամենևին։ Հին իրականությունն այլևս չկա, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։

Իսկ եթե մենք չիջեցնենք ամոթի ու անարժանապատվության դրոշը Երևանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կբացենք ալիևյան նոր դրոշների համար։ Սա պետք է շատ հստակ հասկանալ և բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգությունը չի կատարվել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։

Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացվում էր բուն ողբերգությունը։ 9 ամիս շարունակ մենք մեզ պահել ենք ծայրահեղ սխալ, և դրանք եղել են մի կողմից՝ ամենաստվերային պայմանավորվածությունների և մյուս կողմից՝ աններելի անգործության ամիսներ։ Սրա մասին պետք է խոսել, որքան էլ ցավոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման»։ 



Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված