Ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները Արաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը ԱՄՆ-ն կշարունակի ռшզմական գործողությունն Իրանի դեմ է՛լ ավելի մեծ ինտենuիվությամբ, եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության գործարք կնքել. Հեգսեթ Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Պայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց


«Ասաց՝ մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ. մինչ օրս սպասում եմ իր զանգին». Վրեժ Բարսեղյանն անմահացել է պատերազմի առաջին օրը

Հասարակություն

«Շատ աշխույժ երեխա էր Վրեժը: Մի օրինակով իր աշխաժության մասին պատմեմ: Վեց տարեկան էր, այդ տարի պետք է դպրոց գնար: Խաղում էր բակում, երեխաների հետ գնում է կողքի շենք, բարձրանում երկրորդ հարկ, հարցնում՝ ո՞վ կարող է այստեղից թռնել: Ոչ ոք չի թռնում, բացի իրենից, թռնում է ու ձեռքը կոտրում: Բժշկի տարանք, ձեռքը գիպս դրեցին, այդպես էլ գնաց առաջին դասարան»,- ասում է Վրեժի մայրիկը՝ տիկին Լարիսան՝ հավելելով, որ որդին «խելացի չարաճճի էր»:

Նշում է՝ Վրեժը շատ խղճով էր: «Երկու կամ երկուսուկես տարեկան էր, ձեռքի կոնֆետը տվել էր ուրիշին, վազելով տուն եկավ՝ մա՛մ, կոնֆետս տվեցի մի երեխայի, թող ուտի, վերջացնի, նոր գնամ բակ խաղալու»: Վրեժը մինչև չորրորդ դասարանի առաջին կիսամյակը հաճախել է Երևանի Ավան-Առինջի թիվ 180 դպրոց: Նույն դպրոցում այսօր Վրեժի և նրա դասընկերոջ հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել: Հետագա կրթությունը շարունակել է Աբովյան քաղաքի թիվ 8 դպրոցում: «Շատ կապված էր Առինջի դպրոցի հետ, օրվա մի կեսը Երևանում էր, մյուս կեսը՝ Աբովյանում: Իր երկու դասարանների ընկերներին էլ շատ էր սիրում: Աբովյանի դպրոցի իր դասընկերները պետք է տարեվերջյան էքսկուրսիայի գնային, Երևանի իր դպրոցի դասընկերների հետ պայմանավորվեց, որ հանկարծ նույն օրը չգնան, որ ինքն էլ կարողանա մասնակցել: Շատ ընդունակ էր, սիրում էր «Պատմություն» առարկան, բայց ծուլություն ուներ: Չէր սիրում նստել, դաս անել, կարող էր դասարանում ուսուցչի պատմածը լսել և հաջորդ օրը նույնը պատմել»: Մայրիկի խոսքով, Վրեժը շատ էր սիրում տարբեր խմբակների հաճախել:

«Մոտ վեց տարի պարի է հաճախել, դիպլոմները, մրցանակները պահպանում եմ: Հետո մի երեք ամիս ֆուտբոլի հաճախեց, երկու ամիս՝ ըմբշամարտի, Աբովյանում թատերական խմբակ է հաճախել, շատ էր սիրում այդ մթնոլորտը, դերասանների հետ շփումը: Կարծում եմ՝ ձանձրանում էր, անընդհատ նորություններ էր ուզում: Երբ իններորդ դասարանն ավարտեց, հայրիկի հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ ուզում է ոսկերիչ դառնալ: Նաև շատ լավ նկարում էր: Պայմանավորվեց քեռու հետ, վերջինիս ընկերներից շատերը ոսկու շուկայում են աշխատում: Մոտ մեկ տարի ոսկերչություն սովորեց, զուգահեռ սկսեց աշխատել շուկայում: Բանակ գնալուց առաջ մեծագույն խնամքով ծածկել էր իր ոսկերչական սեղանը, մինչ օրս՝ արդեն երեք տարի է, դրան ոչ ոք ձեռք չի տվել: Եղբորս խնդրում եմ՝ սեղանը հանիր այդտեղից, մերժում է՝ իմ երեխու ձեռքերը կպել են այդ սեղանի ամեն հատվածին, թող այդպես մնա: Բանակից հետո մտադիր էր շարունակել իր աշխատանքը»:

2019 թ. հուլիսի 1-ին Վրեժը զորակոչվում է բանակ: Ծառայում էր Քարվաճառում: Երբ հարցնում եմ անհանգստությունների մասին, տիկին Լարիսան ասում է՝ երբեք չի անհանգստացել որդու՝ ծառայության մեկնելիս: Նշում է, որ նա կարողանում էր ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու գտնել: «Երբևիցե չեմ անհանգստացել իր համար: ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, աշխատում էր այդ ընթացքում, իր ծախսերն ինքը հոգաց, վարորդական իրավունք ստացավ, ծառայության ընթացքում «Ուրալի» վարորդ էր: Միայն այդ ժամանակ էի ասում՝ ծառայիր, վերադարձիր, հետո նոր վարորդական իրավունք կստանաս: Երբ իմացա, որ «Ուրալի» վարորդ է, մի տեսակ անհանգստություն ունեի, բայց Վրեժը հանգստացրեց ինձ՝ ամեն ինչ նորմալ է: Առհասարակ, երբեք չի դժգոհել, չի տրտնջացել, եթե անգամ խնդիրներ ծագել են, ապա դրանք ինքնուրույն լուծել է»: Մայրիկն ասում է՝ որդու երդմնակալության արարողությունը Դադիվանքում էր:

«Գնացինք իր մոտ: Քանի դեռ կամ, երբեք չեմ մոռանա Քարվաճառը՝ ժայռերը, լեռները, ամեն ինչը: Եթե նման պատերազմ չլիներ, թշնամին երբեք չէր կարողանա մտնել Քարվաճառ: Զինվորները ճոպաններով էին բարձրանում դիրքեր, անգամ սնունդը ճոպաններով էին բարձրացնում: Դրա համար էլ տղաներին ասում էին Օմարի արծիվներ»: Սկսվեց պատերազմը: «Երբ առավոտյան արթնանում եմ, դեռ սուրճը չխմած՝ հեռախոսով լրահոսն եմ նայում, հետո անցնում գործերիս: Սեպտեմբերի 27-ին արթնացա, կրտսեր որդիս ու ամուսինս քնած էին, հեռախոսը ձեռքս չէի վերցրել: Ժամը իննին մայրիկս զանգահարեց, խոսեցինք, հասկացել էր, որ տեղյակ չեմ պատերազմի լուրից, ու ինձ ոչինչ չասաց: Հետո եղբայրս զանգեց, առօրյա հարցեր տվեց ու անջատեց: Ամուսինս արթնացավ, միացրեց հեռուստացույցը, ու մինչ օրս մի կադր է աչքիս առաջ՝ տանկը սարերում է, և զինվորները «օդ են բարձրանում»: Մինչև կյանքիս վերջ այդ կադրն իմ հիշողությունից դուրս չի գա: Սկսեցի զանգել բոլոր հնարավոր հեռախոսահամարներով, որոնք ունեինք: Ոչ մի հեռախոս չէր պատասխանում:

Ծանոթ հրամանատարներից մեկի հետ երեկոյան վերջապես կապ հաստատեցինք՝ «երեխուցս ի՞նչ նորություն ունես», արձագանքեց՝ «կասեմ, կզանգի քեզ»: Հեռախոսն անջատեցի այն մտքով, որ ինձ ուղղակի հուսադրեց ու անջատեց հեռախոսը»: Մայրիկն ասում է՝ որդու հետ օրը մի քանի անգամ էր խոսում: «Վրեժը նյութապահովման վաշտում էր ծառայում, շատ հանգիստ էր անցնում ծառայությունը: Երբ սեպտեմբերի 23-ին զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, խառը վիճակ է, անընդհատ տագնապ են տալիս: Սեպտեմբերի 26-ին ինձ չէր զանգել: Ժամը 12-ից հետո զանգում էի, Վրեժն անջատում էր, այդպես մի քանի անգամ, մինչև վերջապես խոսեցինք: Ասաց՝ «մե՛րս, հոգնած եմ, քնեմ, առավոտյան կզանգեմ»: Մինչ օրս սպասում եմ իր զանգին»: Վրեժը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը ԱԹՍ-ի հարվածից: Նա շուտ է տուն «վերադարձել»:

«Այդ երեկոյան բոլոր հնարավոր համարներով զանգելուց, բոլոր հնարավոր կայքերում ինչ-որ նորություն փնտրելուց հետո աչքովս ընկնում են զոհված տղաների անուն-ազգանունները: Ամենավերջում իմ Վրեժի անունն էր գրված: Բայց եղբայրս արդեն գիտեր, որ Վրեժը զոհվել է»: Հաջորդ օրն ընտանիքի անդամները հաստատել են Վրեժի ինքնությունը, բայց մայրիկը չի կարողացել վերջին անգամ «տեսնել» որդուն: Վրեժի ֆիզիկական բացակայության պայմաններում կյանքը շարունակելու ուժ մայրիկին նրա կրտսեր որդին է տալիս: «Մինչև հիմա Արմանը սպասում է Վրեժի վերադարձին: Եղբոր հետ կապված ամեն դետալ հիշում է: Ու երբեմն էլ զրույցների ժամանակ ասում է՝ գիտեք, որ իմ ախպերն իմ տեղն էլ է ծառայել, բանակ չեմ գնալու: Արմանը կարծում է, թե եղբայրն ԱՄՆ-ում է, հայրիկն ասել է՝ քանի որ ապերդ լավ զինծառայող է եղել, նա հինգ տարի ծառայությունը շարունակելու է այնտեղ: Արմանը սպասում է Վրեժին:

Վստահ եմ, սակայն, որ ամեն ինչ լիարժեքորեն հասկանում է, բայց գուցե վախենում է ընդունել իրականությունը, մերժում նման մտքերը: Ինձ ապրելու ուժ տվեց իմ Արմանը, այն, ինչ չհասցրեց անել Վրեժը, պետք է Արմանն անի: Ինձ հարցնում է, թե ինչո՞ւ մյուս մայրիկների նման մազերս չեմ ներկում, չեմ շպարվում կամ էլ միշտ սև շորեր եմ հագնում, կարծես այս հարցերով փորձում է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր իր ձեռքը բռնեցի ու միասին գնացինք իմ մազերը ներկելու: Չեք պատկերացնի, թե որքան ուրախացավ Արմանը: Պետք է ապրել, բարդ է շատ տրամադրվելն ինչ-որ բան անելու, ինչ-որ տեղ գնալու, բայց պետք է անել:

Օգոստոսին քրոջս աղջկա նշանդրեքն էր: Նա ու Վրեժս միասին են մեծացել: Մի քանի օր առաջ քույրս եկավ ինձ մոտ՝ ուզում եմ երեխեքը նշանվեն, չգիտեմ, թե ինչ անեմ: Արձագանքեցի՝ միանշանակ պիտի նշանդրեք անես, բայց ես չեմ գա, ինձ ճիշտ հասկացի: Այդ զրույցից հետո երկու գիշեր անընդմեջ Վրեժիս երազումս տեսա՝ այնքան ուրախ էր, ժպտալով ինձ հետ խոսում էր: Առավոտյան զանգեցի քրոջս ու ասացի, որ ներկա եմ գտնվելու իր աղջկա նշանադրությանը: Վրեժս ինձ ասաց, որ չգնալ չեմ կարող»:

Հ. Գ. - Վրեժ Բարսեղյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և զորամասի կողմից՝ «Մարտական հերթապահության համար» մեդալներով: Հուղարկավորված է ԱվանԱռինջի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում․ Երասխի միջնակարգ դպրոցի շրջանավարտը վթարի զոհ է դարձելՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանԻրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԱմենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանՉկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են իր դեղագործական գործարանինՆոր Հաճն տանող ճանապարհը փակ էԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակԻնչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԱրաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Կարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըՄահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը ԱՄՆ-ն կշարունակի ռшզմական գործողությունն Իրանի դեմ է՛լ ավելի մեծ ինտենuիվությամբ, եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության գործարք կնքել. Հեգսեթ Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամՊայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Այս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց Ադրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ռուսական տան վրա հարձակման մեջ կասկածվողն է ձերբակալվելԵս ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Թրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street Journal Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Խոշոր հրդեհ՝ Ալավերդիում, կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են որդին ու հայրը, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոցՊաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԳազ չի լինի մի շարք հասցեներում ապրիլի 2-ին Խաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն Գրիգորյան
Ամենադիտված