Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակը Պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր


Հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը: Ներկայացվել են նաև պարզաբանումներ սոցիալական տարբեր հարթակներով ստացված որոշ հարցերի վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15 264 երեխա, այդ թվում Երևանում՝ 4736, Կոտայքի մարզում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում՝ 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում՝ 721, Արագածոտնում՝ 708, Շիրակում՝ 633, Սյունիքում՝ 588, Տավուշում՝ 471, Վայոց ձորում՝ 321։

Վարչապետի մամուլի խոսնակը հիշեցրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն արդեն գործարկվել է https://kadrer.emis.am հարթակը, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ ինֆորմացիան։

«Այս հարթակում կարող եք նշել ձեր տեղակայման մարզը, ինչպես նաև մասնագիտացումը, որից հետո կարող եք ծանոթանալ առկա համապատասխան թափուր տեղերի տվյլաներին: Իսկ եթե այս պահի դրությամբ դեռ չեք կողմնորոշվել, թե որտեղ պետք է բնակարան վարձակալեք, կարող է նաև այդ հանգամանքը ուղղորդիչ դեր խաղալ: Այս թափուր աշխատատեղերը համալրվում են արտամրցութային կարգով, այսինքն՝ ուղեգրվում են նախարարության կողմից, ինչը ենթադրում է նաև հավելավճար 30 տոկոսի չափով»,-ասել է Նազելի Բաղդասարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը պարզաբանումներ է ներկայացրել էլեկտրոնային շտեմարաններում հաշվառման գործընթացի դադրեցման վերաբերյալ:

«Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրել ենք տեղերից՝ ՀՀ տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից ուղիղ մուտքագրումը անձանց տվյալների կենտրոնացված հաշվառման շտեմարան: Ըստ էության, բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է: Մենք ունենք հաշվառված և նույնականացված 101 848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցի 48 964-ը՝ արական սեռի, 52 884-ը՝ իգական: Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք կարող են մոտենալ տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի պարագայում՝ թաղապետարաններ, մարզերի պարագայում՝ համայնքապետարաններ, և ներկայացնել իրենց տվյալները: Այդ տվյալները թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետև կփոխանցվեն Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունների, այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և ճշգրտման արդյունքում՝ նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալների շտեմարան: Մենք սահմանել էինք վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ը: Ըստ այդմ՝ կոչ ենք անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հանրապետության տարածքում, որտեղ էլ որ նրանք լինեն, մինչև հոկտեմբերի 25-ը վերջնականորեն հաշվառվեն, եթե ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն հաշվառվել: Մենք գիտենք, որ նման անձանց թիվը բավականին քիչ է»,-ասել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը տեղեկացրել է նաև, որ հաշվառվածներից 12 404-ը 65 և ավելի տարիքային խմբի անձինք են, 30 000-ը՝ մինչև 19 տարեկան:

Անդրադառնալով փաստաթղթեր չունեցող անձանց՝ Արմեն Ղազարյանը նշել է, որ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ:

«Տարածքային և Երևանի անձնագրային ծառայություններին հանձնարարական է տրվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկեն արտահերթ կարգով: Երևանում գործում է անձնագրային ծառայություններից օգտվելու համար էլեկտրոնային հերթագրման հարթակ, դա չի տարածվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա: Հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ենք անձանց նույնականացնել, նույնիսկ փաստաթղթերի վնասման, կորստի և այլնի պարագայում, վերականգնել փաստաթղթերը, վերականգնման անհնարինության պարագայում տրամադրել ժամանակավոր փաստաթղթեր, մինչև հավելյալ այլ հանգամանքների դուրս բերումը և փաստաթղթերի ամբողջական վերականգնումը»,-ընդգծել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը:

Նազելի Բաղդասարյանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային որևէ խնդրի պատճառով, այն անձը, որ ըստ Կառավարության որոշման հանդիսանում է շահառու, չի զրկվի 100 հազարական դրամ աջակցությունից:

Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԿամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Իսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԳիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ-ն չի տարհանի իր դեսպանատունը Կիևից՝ չնայած Ռուսաստանի uպառնալիքներին․ Ռուբիո Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված