Ի՞նչ անել այս գրագողերի հետ
BlogՄելանյա Պետրոսյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լավ, ի՞նչ անենք այս գրագողերի հետ
-------------------------------------------------------------------
Հազարավոր տարիներ առաջ տեսնես ո՞վ է եղել այն ամենաառաջին մարդ արարածը, ով սիրած էակին այս տողն է շշնջացել․<<ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ>>, ու տնաշենը չի էլ մտածել հեղինակային իրավունք ձեռք բերելու մասին։ Հիմա, հազարամյակներ անց, միլիարդավոր բանաստեղծներ ու արձակագիրներ օգտագործում են նրանից <<թռցրած>> այդ նախադասությունը, առանց մտածելու, որ մի օր այդ մարդը կգա ու իրենց դատի կտա՝ իր հեղինակային իրավունքը ոտնահարելու համար։ Հիմա ի՞նչ եք կարծում, կատարվածը կարելի՞ է գրագողություն համարել, թե՞ ոչ։