Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության հավասարության ռազմավարությունը տապալվել է. Ռոթ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդյունավետ բանակցությունների համար: Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում:
«Շնորհակալություն վարչապետին՝ արդյունավետ զրույցների համար: Հայաստանի ու Ադրբեջանի հարցում ԵՄ հավասարության ռազմավարությունը ձախողվել է: Մենք պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ դնենք Ղարաբաղում Բաքվի էթնիկ զտումներից հետո, Հայաստանին աջակցենք օգնության մասշտաբային փաթեթով և հզորացնենք ԵՄ առաքելությունը»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Ռոթը: