Ազգային ժողովին առաջարկում եմ առաջնահերթության կարգով օրենք ընդունել եղանակային փոփոխություններին աջակցելու մասին
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային ժողովին առաջարկում եմ առաջնահերթության կարգով օրենք ընդունել եղանակային փոփոխություններին աջակցելու մասին: Բացատրեմ՝ ձյան գալու սկզբից սկսած մինչև սեզոնի ավարտը ՀՀ բոլոր բնակավայրերի փողոցների ու մայթերի մաքրության համար պատասխանատու համայնքապետարանի ստորաբաժանման ողջ կազմը (դրանց առկայության դեպքում) և այդ ոլորտի համար պատասխանատու համայնքապետի տեղակալը (դրա առկայության դեպքում) և համայնքապետը, այդ թվում՝ Երևանի քաղաքաքապետը, ուղարկվում են չվճարվող արձակուրդի, և խնայված միջոցներով ՌԴ-ից Հայաստան են հրավիրվում չուկչի ժողովրդի շամաններ, որպեսզի հմայություններով արեգակին համոզեն կատարել այն գործը, որի համար աշխատավարձ են ստանում վերոհիշյալ չինովնիկները:
Իսկ 8 համարի ավտոբուսի վարորդին պետք է ասեմ, որ ինքը դեբիլ է, որովհետև կանգառում չկանգնելով կորցրեց երկու ուղևոր, և դրանից անմիջապես հետո ստիպված եղավ կանգնել խաչմերուկի կարմիր լույսի տակ՝ անցնելով ընդամենը 23-30 մետր: