Երբ ասում ենք սերնդափոխություն, հաճախ նկատի ունենք հասարակարգային մի մտածելակերպից անցում մեկ ուրիշին
BlogՄիքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ ասում ենք սերնդափոխություն, հաճախ նկատի ունենք հասարակարգային մի մտածելակերպից (կամ՝ կեցաղից, սովորույթներից, արժեքներից և այլն) անցում մեկ ուրիշին։
Ուղիղ 25 տարի է ազատվում ենք սովետականից, այսինքն՝ հրաժարվում ենք Լենին պապիից ու գնում ենք... ո՞ւր, ո՞ր արժեհամակարգին։ Կա՞ դրա անունը, սահմանումը։ Էդ նորը ի՞նչ է՝ կապիտալի՞զմ, լիբերալի՞զմ, սոցիալի՞զմ, ցանցային կամ եսակենտրոն հասարակությո՞ւն, ազգային պետությո՞ւն, թե՝ բոլորն իրար հետ։
Եթե կա, ապա այդ նորը (կասկածներ ունեմ, որ հեչ էլ նոր չի) ինչպե՞ս ենք սովորեցնում, մատուցում, ի ցույց դնում նոր սերնդին, ու անհամբեր սպասում սերնդափոխությանը։
Աչքիս՝ վերջում էլի մնալու ենք բնության կողմից սահմանված սերնդափոխության հույսին: