Ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները Արաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը ԱՄՆ-ն կշարունակի ռшզմական գործողությունն Իրանի դեմ է՛լ ավելի մեծ ինտենuիվությամբ, եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության գործարք կնքել. Հեգսեթ Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Պայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց


«Երբ շատ կոտրված եմ լինում, երկնքին եմ նայում, ես երկրի վրա մնացի, իսկ որդիս ինձ երկնքից է նայում». Մանվել Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Հադրութում

Հասարակություն

«Մանվելս ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 30- ին, փաստաթղթերում գրել էին 2002 թ. հունվարի 2: Մանվելի մանկության տարիների ուրախություններից մեկը դա էր, միշտ ասում էր, որ ծննդյան երկու օր ունի: Շատ աշխույժ երեխա էր, իր ավտոմեքենաները չէր կոտրում, պտուտակահանով դրանք քանդում էր, ուսումնասիրում, այդ ամբողջ ընթացքից հաճույք ստանում, դա շատ զարմանալի էր իր տարիքի երեխայի համար: Սիրում էր շփվել մարդկանց հետ, անգամ անծանոթ մարդկանց բարևում էր: Երբ մեծ տղա էր՝ 17- 18 տարեկան, մարդկանց բարևում էր ու ժպտալով անցնում, իրեն ասում էի՝ Մանվե՛լ ջան, ամոթ է, «մամ, ի՞նչն է ամոթ»: Բանակ զորակոչվելուց երևի մի երկու ամիս առաջ էր, համավարակի տարածման շրջանը, փողոցով անցնում էինք, և մի մարդու ժպիտով ասաց՝ բարև ձեզ, հարցրեցի՝ տղա՛ ջան, ճանաչո՞ւմ էիր իրեն, «մա՛մ, կյանքն այնքան կարճ է, բարևն էլ Աստծունն է»: Շատ կենսուրախ էր, որքան էլ տխուր լիներ, միևնույնն է, ժպտում էր»,- ասում է Մանվելի մայրիկը՝ տիկին Անահիտը:

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մանվելը ցանկություն հայտնեց Իջևանի պետական քոլեջի ծրագրավորման բաժին ընդունվելու, իսկ հետագայում ուսումը Պետական համալսարանում կամ էլ մեկ այլ բուհում շարունակելու և հանրահայտ ծրագրավորող դառնալու նպատակ ուներ: «Դպրոցական տարիներին շատ էր սիրում պատմություն և աշխարհագրություն առարկաները: Իր համար դրանք յուրահատուկ նշանակություն ունեին: Քոլեջում սովորելու ժամանակ արդեն խորասուզվեց ծրագրավորման հաշվարկների մեջ»: Մայրիկի խոսքով, որդին անսահման կապված էր Իջևանի հետ: «Պապական Ենոքավան գյուղն իր համար մի ուրիշ սրբավայր էր, չնայած այնտեղ չի ապրել: Ամեն անգամ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, իմ համար Ենոքավանում եմ տուն սարքելու: Իր կյանքի երազանքն էր: Երբ Մանվելը զոհվեց, որոշեցինք, որ իր «տունը» պետք է Ենոքավանում լինի»: Մանվելը ոտքի բնածին խնդիր ուներ, բավականին երկար բուժումների, իսկ վեց տարեկանում՝ բարդ վիրահատության միջով է անցել: Մինչև 17 տարեկանը Մանվելն ազատված էր բանակից, համարվում էր «ոչ պիտանի ծառայության»:

«Երբ դարձավ 18 տարեկան և արդեն վերջին ստուգումները պետք է անցներ, Մանվելն ասաց՝ երկու տարի ծառայությունն ի՞նչ է, որ ամբողջ կյանքում «ոչ պիտանի ծառայության» պիտակով ապրեմ: Եկանք Երևան, ինքս եմ բժշկին խնդրել, որպեսզի Մանվելին սահմանափակումով թույլատրվի ծառայել: Մանվելն ասում էր՝ մամա՛, համազգեստ ես հագնում, ծառայում, ես էլ պիտի ծառայեմ: Վեց տարի ծառայել եմ, ծառայությունն ինձ համար մի ուրիշ կյանք էր, գիտես, որ քո հայրենիքի ու զինվորի համար կարևոր բան ես անում: Համարում էի, որ ծառայությունը շատ կարևոր է տղայի կյանքում, տղան պետք է ծառայի, այնպես արեցի, որ Մանվելը գնա բանակ: Իմ որոշման ընդունման հարցում դեր խաղաց նաև այն, որ նա իր որոշումից հետ չէր կանգնի: Այդ որոշումը միասին կայացրեցինք: Հիմա ցավոտ է այս մասին խոսելը, բայց երևի թե ճակատագիր էր, կյանքի հունն ու ընթացքն էր»: Մանվելը ծառայության է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին Արցախի Հանրապետություն՝ Ջրական:

«Քոլեջում սովորելու տարիներին իրենց տարել էին Շուշի՝ արևային ջեռուցման համակարգեր սովորելու: Շրջել էին Արցախում, եղել Շուշիում, Ստեփանակերտում, Դադիվանքում և այլուր: Երբ վերադարձավ, ասաց՝ Արցախն իմ տունն է: Դեդոբաբոյի մոտ նկարվել էր, իր դասախոսներից մեկին էլ ասել էր՝ սա ես եմ իմ տատիի ու պապիի հետ, նրանք դեռ իմ մասին կլսեն: Իրեն արգելվում էր զինվորական կոշիկներ հագնել: Երբ զորամասում իմացել էին իր խնդրի մասին, սպաներից մեկը զանգահարեց ինձ՝ լինելով զինծառայող, ինչպե՞ս եք թույլ տվել, որ ձեր երեխան զորակոչվի բանակ: Բացատրեցի ամեն ինչ: Իրեն չէին թողնում, որ կոշիկներ հագնի, նույնիսկ պատերազմի օրերին եղել է ռեզինե հողաթափերով»: Սկսվեց պատերազմը: Հոկտեմբերի 4-ի երեկոյան Մանվելին և տղաներին Ջրականից տեղափոխել էին Հադրութ: Հոկտեմբերի 8-ի երեկոյան տարել էին Հադրութի Այգեստան և Նորաշեն գյուղերի մոտ գտնվող հատված:

«Այնտեղ շրջափակման մեջ են եղել, մի խումբ տղաների հետ մնացել են, որ մյուսները կարողանան դուրս գալ ու փրկվել: Իսկ Մանվելն ու ընկերները հայտնվել են հակառակորդի հատուկ դիվերսիոն խմբի դեմդիմաց: Հոկտեմբերի 8-ին եմ իր հետ խոսել վերջին անգամ: Այդ ժամանակ ավագ որդիս էլ պայմանագրային զինծառայող էր, ես ևս ծառայում էի: Ինձ զորամասում ասացին, որ կարող են Մանվելին դուրս բերել այնտեղից, քանի որ ոտքի խնդիր ունի: Իրեն ասացի՝ Մանվե՛լ ջան, ասում են, որ վիճակը լարված է, մարդ կա, ասեմ, քեզ հանեն այդտեղից: Շատ վիրավորվեց իմ խոսքերից: Հարցրեց՝ մա՛մ, գործի տե՞ղն ես, պատասխանեցի՝ հա, «մա՛մ, հագիդ զինվորական համազգեստ է, չէ՞», հասկացա, թե ինչ նկատի ունի: «Մա՛մ, ո՞նց կարող եմ իմ ընկերներին թողնել, մա՛մ, գիտե՞ս, թե ինչ է կատարվում, դժոխք է, ընկերոջը թողնելն ամենավերջին ստոր քայլն է, ի՞նչ կմտածեն իմ մասին»: Ու անջատեց հեռախոսը: Բայց հետո էլի զանգեց, ասացի՝ կներես, Մանվե՛լ ջան, մամա եմ, ասաց՝ «հասկանում եմ քեզ, մա՛մ ջան»»: Մանվելն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 9-ին: Մայրիկը մտովի տեղափոխվում է այն օրեր, երբ զրուցել է որդու հետ:

«Օգոստոսն էր, ծառայությունից եկել էի, շատ հոգնած էի, Մանվելս զանգեց՝ ի՞նչ կա, մա՛մ, ի՞նչ ես անում, ոնց որ տրամադրություն չունես: Դրական պատասխան տվեցի: Ինձ առաջարկեց տանից դուրս գալ ու նայել երկնքին: «Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ»,-հարցրեց: Ասացի՝ պարզ, կապույտ երկինք է, արև: Արձագանքեց՝ մեզ մոտ էլ է պարզ երկինք, մա՛մ, նույն երկինքն ենք տեսնում, նույն երկնքի տակ ենք, հեռավորությունը կապ չունի: Հիմա, երբ շատ կոտրված եմ լինում, դուրս եմ գալիս տանից ու երկնքին նայում, մտածում, որ ես երկրի վրա մնացի, իսկ ինքն ինձ երկնքից է նայում: Այն ժամանակ երկինքն էր կապում մեզ, հիմա ինքն է երկնքից նայում մեզ: Երազանքներ ուներ: Երբ պետք է զորակոչվեր, ինչ-որ բան ծրագրելու հետ կապված ասում էր՝ բանակից կգամ, այն ժամանակ կորոշենք: Ոչինչ չպլանավորեց, երևի ներքին մի ձայն իրեն ստիպեց, որ ծրագրեր չկազմի: Սիրում էր նվերներ տալ, ծաղիկներ նվիրել, հիմա ես եմ իր ընկերներին, մտերիմներին և ուսուցչուհիներին պարբերաբար ծաղիկներ նվիրում»:

Հետո կրկին տեղափոխվում է որդու անմահանալու օր: «Հոկտեմբերի 8-ի երեկոյան, երբ խոսում էինք, ասաց, որ ամեն ինչ կարգին է, իրենց նորմալ տեղ են տանելու՝ մա՛մ, ինձնով երդվիր, ասա՝ ինչ էլ լինի, ժպտալու եմ: Սկզբում չէի ուզում, բայց երդվեցի, հետո էլ ասաց՝ երդվիր, որ ինչ էլ լինի, պինդ ես լինելու: Երևի թե գիտեր՝ ուր են գնում: Ես էլ իրենից երդում խնդրեցի, որ էլի է զանգելու: Կիսածիծաղելով երդվեց, որ հենց ստացվեց, զանգելու է: Լուսադեմին՝ ժամը չորս անց կես, վեր թռա քնից: Ասում են, որ դա Մանվելի զոհվելու ժամն է: Երեք տարի անց էլ ամեն գիշեր նույն ժամին արթնանում եմ անկախ իմ ցանկությունից»:

Մանվելը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: «Սեպտեմբերի 23-ին գնացել էի իր մոտ Ջրական, ներքին մի ձայն ստիպեց Իջևանից հասնել այնտեղ: Երկու օր իր կողքին եմ եղել, տեսել իր ոգևորվածությունը: Արցախն իր համար ուրիշ նշանակություն ուներ: Ինձ համար մեծ ցավ է, որ այնտեղ, որտեղ մնացին երեխայիս ոտքերը, արդեն Ադրբեջան է: Հույս ունեի, որ Հադրութը մերն է լինելու, և այնտեղ ծնկաչոք աղոթելու եմ իմ Մանվելի հոգու հանգստության համար, հիմա այդ հույսս էլ կորցրեցի: Ամեն ծնող կցանկանար գոնե մեկ անգամ հպվել Արցախի հողին: Երբ շատ եմ հուզվում, նեղվում, կռիվ տալիս, երազիս Մանվելիս եմ տեսնում՝ ախր ի՞նչ է եղել, մամա՛ ջան, ես շատ լավ եմ: Մանվելիս խոստացել էի, որ պետք է պինդ լինեմ, ժպտամ, երբ անգամ լացում եմ, ժպիտով եմ լացում: Չի կարելի կոտրվել, Մանվելս չէր ցանկանա ինձ կոտրված ու թույլ տեսնել, միշտ ասում էր՝ տանել չեմ կարողանում, երբ տխուր ու կոտրված ես: Մտածում եմ, որ ինքը կա, նայում է ինձ, ու անում այնպես, ինչպես ինքը կուզեր: Կռիվ եմ տալիս, պայքարում: Աստված տա, որ խաղաղություն լինի մեր Հայաստանում, այն, ինչ տեսել ենք, էլ չտեսնենք, գուցե մի օր էլ մեր արցախցիները կարողանան տուն վերադառնալ: Վերջինն, ավաղ, երազանքի ժանրից է, բայց առանց երազանքի և հույսի ապրելն անկարելի է»:

Հ. Գ. - Մանվել Գալստյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Ենոքավանի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր ԱվանեսյանԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են իր դեղագործական գործարանինՆոր Հաճն տանող ճանապարհը փակ էԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակԻնչպե՞ս են կենսաթոշակ ստանալու բանկային քարտ չունեցող թոշակառուները Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները«ՀայաՔվեն» մշտապես պաշտպանել է հայ ազգի և յուրաքանչյուր հայի իրավունքները․ Ավետիք ՉալաբյանԱրաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է Թուրքիայի ուղղությամբ hրթիռներ արձակելու մասին լուրերը Կարևորում ենք մարզերում բնակիչների հետ անմիջական շփումները․ Մենուա Սողոմոնյան.Համախմբումն այլընտրանք չունի․ հանուն՝ անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ և ուժեղ Հայաստանի․ Նաիրի ՍարգսյանԱշտարակը դարձավ Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» ֆոտոցուցահանդեսի արդեն 5-րդ կանգառըՄահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը ԱՄՆ-ն կշարունակի ռшզմական գործողությունն Իրանի դեմ է՛լ ավելի մեծ ինտենuիվությամբ, եթե Թեհրանը չհամաձայնի խաղաղության գործարք կնքել. Հեգսեթ Իրանական հրթիռի բեկորներ են ընկել Իսրայելում Ուկրաինայի դեսպանատան մոտ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամՊայթյուն գործարանում, առնվազն վիրավnրվել է 13 մարդ․ (տեսանյութ) Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը Այս իշխանություններն իրագործում են Բաքվի և Անկարայի թելադրած օրակարգը․ Ատոմ ՄխիթարյանՍուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում. Սուրեն Սուրենյանց Ադրբեջանը հետևողականորեն կեղծում է պատմությունը՝ Փաշինյանի աջակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ Քրեական գործ դպրոցականների նկատմամբ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ընդդիմության բաժանվածությունը՝ իշխանության գլխավոր առավելությունը Փոփոխությունը գալու է Սամվել Կարապետյանի ուժով. քաղաքական գործիչները անցած ճանապարհ պիտի ունենան. Նարեկ Կարապետյան Ռուսական տան վրա հարձակման մեջ կասկածվողն է ձերբակալվելԵս ուղղակի հիացած եմ, որ առայսօր, ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր. Գագիկ Ծառուկյան Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով. Նարեկ Կարապետյան Լեհաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ին տրամադրել իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը. Լեհաստանի պաշտպանության նախարար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Թրամփը պատրաստ է ավարտել պшտերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա. The Wall Street Journal Սուտասաննե՛ր, ասե՛ք, որ գաղտնի որոշել եք անկլավները տալ, ինչի՞ եք տեղափոխում ՀՀ - Վրաստան գազատարը Խոշոր հրդեհ՝ Ալավերդիում, կրակի դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարել են որդին ու հայրը, որն էլ հետո տեղափոխվել է հիվանդանոցՊաշտոնյաների պարգևավճարների համար գումար կա, իսկ խոցելի խմբերի համար՝ չկա․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ի` երբեք կանգ չառնող հոսքագծերը. ի՞նչ ճանապարհ է անցնում հանքաքարըԳազ չի լինի մի շարք հասցեներում ապրիլի 2-ին Խաղաղության գործընթացի և անվտանգության երաշխիքների մասին. Էդմոն Մարուքյան Կալլասը և ԵՄ երկրների արտգործնախարարները ժամանել են Կիև «ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքներըՏեր ենք կանգնելու մեր իրավունքներին․ Արսեն ԳրիգորյանՓաշինյանն անեծքով է խոսում. չարության կասա հիշեցնող գլխի արգասիք է. Կամենդատյան Այն մասին, թե ինչ է պատրաստ մեր բոլորի հաշվին զոհաբերել գործող վարչախումբը՝ սեփական իշխանությունը մի կերպ երկարաձգելու համար. Ավետիք ՉալաբյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրակլի Կոբախիձեն և Մարկո Ռուբիոն քննարկել են Հարավային Կովկասում Վրաստանի՝ որպես ուժեղ գործընկերոջ դերի ուժեղացման կարևորությունը MPEI–ի գիտնականները մշակել են նոր սերնդի արևային մարտկոցների արտադրությունը պարզեցնելու միջոց
Ամենադիտված