Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Ինչ պայմաններում են պատանդառվել Արցախի նախկին նախագահները, ինչու նրանց չի հաջողվել Արցախը լքել ուղղաթիռով, ինչու է ադրբեջանական կողմին ինքնակամ հանձնվել Դավիթ Բաբայանը․ մանրամասներ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ինչ պայմաններում են պատանդառվել Արցախի նախկին նախագահները, ինչու նրանց չի հաջողվել Արցախը լքել ուղղաթիռով, ինչու է ադրբեջանական կողմին ինքնակամ հանձնվել Դավիթ Բաբայանը․ մանրամասներ

 

Սեպտեմբերի վերջին օրերի և հոկտեմբերի առաջին մի քանի օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին պաշտոնական ինֆորմացիայի բացակայության ֆոնին տարբեր ասեկոսեներ են շրջանառվում՝ իրականության հետ աղերս չունեցող, իրականությանը մոտ, սակայն ոչ ամբողջական։ InfoPort.am-ը արցախյան բարձրաստիճան աղբյուրներից ճշտել է ԱՀ-ում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական պատկերը։

Եվ այսպես, ինչու բոլորի համար հանկարծակի ադրբեջանական կողմին ինքնակամ հանձնվեց Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիո Բաբայանը, որը իր ֆեյսբուքյան գրառման մեջ այդ քայլը բացատրել էր «հայրենակիցներին ավելորդ տառապանքներ չպատճառելու հանգամանքով»։

Բանն այն է, որ Հակարիի կամրջից անցնելուց ադրբեջանական սահմանապահները Արցախի գրեթե բոլոր պաշտոնյաներին կանգնեցրել են և, ցույց տալով ԱՀ նախկին նախագահների, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի նկարները, հարցրել նրանց գտնվելու վայրը։ Նրանցից որոշներին նույնիսկ պահել են անցակետում մի քանի ժամ՝ սպառնալով տանել Բաքու։

Իսկ արդեն սեպտեմբերի 28-ին լուրեր են տարածվել, որ Ադրբեջանը կարող է փակել Հակարիի կամուրջը, եթե նշված անձինք չհանձնվեն։ Դրանով պայմանավորված Բաբայանը որոշել է ինքնակամ հանձնվել ադրբեջանական կողմին, որպեսզի էվակուացիայի պրոցեսը չկանգնեցվի։ Ինչ վերաբերվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք այդ ընթացքում գտնվել են ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը, միևնույն ժամանակ օգնելով ներկայիս կառավարությանը փոքրիշատե կառավարելի դարձնել էվակուացիայի պրոցեսը։

Նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից ոմանք, այդուհանդերձ, որոշել են դիմել ռիսկի և փորձել հատել Հակարիի կամուրջը, հաշվի առնելով, որ Ադրբեջանը «բարյացակամ է» գտնվել որոշների նկատմամբ և թողել է անցնեն անցակետով։ Դրանց թվում էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն ինչպես նշեցինք, Մնացականյանը Ադրբեջանի կողմից հատուկ որոնվող անձանցից մեկն էր և ի տարբերություն ԱՀ ՊԲ այլ ղեկավարների ադրբեջանական կողմը նրան չի թողել հատել կամուրջը՝ առևանգել է և տարել Բաքու։

Ըստ InfoPort.am-ի տվյալների՝ Մնացականյանը ճանապարհին սրտի նոպա է ունեցել և Բաքվում վիրահատվել է։ Այդ իսկ պատճառով ի թիվս այլ պատանդառված ղեկավարների Ադրբեջանը չի հրապարակում Մնացականյանի լուսանկարները։ Ինչ վերաբերվում է նախկին նախագահներին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ապա վերջին օրերին նրանք տեղափոխվել էին Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման կենտրոնատեղի։ Այդ ողջ ընթացքում բանակցություններ են ընթանում նրանց անխոչընդոտ Հայաստան տեղափոխելու շուրջ։

Ավելին՝ InfoPort.am-ի աղբյուրի հավաստմամբ՝ խաղաղապահների հրամանատարը հենց Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հրահանգ է ստանում ԱՀ նախկին նախագահներին Արցախից ամեն գնով դուրս բերելու վերաբերյալ։ Խաղաղապահների հրամանատարությունը որոշում է նախագահներին դուրս բերել Արցախից ուղղաթիռով, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը կապվում է նրանց հետ և հաղորդում, որ չի երաշխավորում թռիչքի անվտանգությունը։ Այսպիսով թռիչքը չեղարկվում է։

Սակայն Ադրբեջանը մինչև վերջին պահը մանեվրում է՝ խոստանալով անվտանգ երթուղի տրամադրել Արցախում մնացած ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, նրա ղեկավարած նախարարության աշխատակիցներին, հոգևորականներին, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, պետնախարար Արթուր Հարությունյանին և մի քանի ղեկավար անձանց՝ պայմանով, որ նրանց Արցախից դուրս գալու հաջորդ իսկ օրը անվտանգ երթուղի կտրամադրվի նաև նախագահներին։

Սակայն Հակարիի կամրջի մոտ, դրժելով խոստումը, ադրբեջանական կողմը ձերբակալում է Հարությունյանին, Սարգսյանին, Մելքումյանին և ևս երեք պաշտոնյայի՝ սպառնալով տանել նրանց Բաքու։ ԱՀ ղեկավարության հետ բանակցություններից հետո Ադրբեջանական կողմը ի վերջո համաձայնում է պատանդառված պաշտոնյաներին տեղափոխել Ստեփանակերտ, սակայն ազատ չի արձակում։ Ադրբեջանի ԱԱԾ ներկայացուցիչները պայման են դնում՝ կամ Արցախի նախագահները և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանձնվում են, կամ իրենց մոտ եղած վեց պաշտոնյաները տեղափոխվում են Բաքու՝ միևնույն ժամանակ ակնարկելով, որ հետագայում միևնույն է կձերբակալվեն նաև երեք նախագահները և ԱԺ նախագահը, քանի որ Ստեփանակերտում մնում են միայնակ։

Ստեղծված իրավիճակում նախագահները ու ԱԺ նախագահը որոշում են հանձնվել, ինչի դիմաց Բաքուն ազատ է արձակում վեց պաշտոնյաներին և ապահովում նրանց անվտանգ տրանսֆերը Հայաստան։ Նախագահների հանձնման դիմաց Բաքուն համաձայնում է նաև ապահովել ԱՀ ՊԲ գործող հրամանատար Կամո Վարդանյանի անխոչընդոտ վերադարձը ՀՀ։ Ինչ վերաբերվում է գործող նախագահ Սամվել Շահրամանյանին, ապա Բաքուն ի սկզբանե նրա անձով հետաքրքրված չի եղել։

 

 
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն Վարդանյան
Ամենադիտված