Թուրքիան և Իսրայելը գնում են հարաբերությունների կարգավորման շուրջ նոր բանակցությունների
BlogԼևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիան և Իսրայելը գնում են հարաբերությունների կարգավորման շուրջ նոր բանակցությունների: Երկու երկրների ԱԳ ներկայացուցիչների միջև բանակցությունները կայանալու են Ժնևում: Վերջին շրջանում Իսրայելից հաճախակի էին հնչում Թուրքիային ուղղված դրական ուղերձներ: Եվ այդ բանակցություններից առաջ, ուշագրավ է, որ նախօրեին նախագահ Էրդողանն իր նստավայրում ընդունել է ամերիկյան հրեական լոբբիստական կառույցի ներկայացուցիչներին: Սա վերջին տարիներին առաջին նման ձևաչափով հանդիպումն էր:
Ակնհայտ է, որ թե Իսրայելը, թե Թուրքիան ներկայում շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ, այլ հարց է, որ նախկինում կուտակած «բեռից» այս կամ այն կերպ ավելի մաքուր դուրս գալու ճանապարհներն են բարդ` հատկապես Թուրքիայի պարագայում: