Ինչու է Իրանի ԱԳ նախարարը մեկնել Թուրքիա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը ժամանել է Անկարա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«ԱԳ նախարարը հեռացել է Դոհայից և ժամանել Անկարա։ Չորեքշաբթի օրը (նոյեմբերի 1-ին) Թուրքիայում Աբդոլլահեանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Պաղեստինի իրադարձությունները և Գազայում ռազմական հանցագործություններին ու ցեղասպանությանը վերջ տալու ուղիները», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ Աբդոլլահեանը Կատար կատարած այցի ընթացքում հանդիպումներ և բանակցություններ է վարել այդ երկրի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, Էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի, ինչպես նաև Թաիլանդի արտգործնախարարի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ։