Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Քաղաքացու դիակն անարգանքի է ենթարկվել «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի պաշտոնեական անփութության հետևանքով

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի կողմից պաշտոնեական անփութություն ցուցաբերելու արդյունքում քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2023թ. փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, այցելելով Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված հայրիկի և պապիկի գերեզմանին, նկատել է, որ հայրիկի տապանաքարն ու գրատախտակը, ինչպես նաև պապիկի գերեզմանի ցուցանակը բացակայում են, իրանց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, գտնվել է չորս այլ տապանաքար և երկու իրեն անծանոթ տղամարդ, որոնք ցանկացել են խունկ վառել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչակսն շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչը իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք։

2022թ. սեպտեմբերի 14-ին մահացած անձի աճյունը գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանատեղիում հողին հանձնելու հետ կապված գործողությունների ընթացքում նա ոչ պատշաճ է կատարել գերեզման օգտագործողի հետ համատեղ հուղարկավորության տեղը որոշելու, գերեզմանների բանվորների աշխատանքները համակարգելու և վերահսկելու,  հուղարկավորությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու՝ իր պաշտոնից բխող և իրավական համապատասխան ակտերով հստակ սահմանված  պարտականությունները։ Արդյունքում նշված գերեզմանատանը կատարվել է ապօրինի արտաշիրիմում,  որի հետևանքով անարգանքի է ենթարկվել հանգուցյալի դիակը:

Մասնավորապես, հաղորդում ներկայացրած վերոնշյալ 45–ամյա տղամարդը, պապիկի հուղարկավորության աշխատանքները կազմակերպելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Կենտրոնական գերեզմանատան տարածքում հուղարկավորությունների համար գերեզմանափոսեր փորելու աշխատանքով զբաղվող բանվորի հետ՝ վարձավճարի դիմաց գերեզմանափոս փորելու համար:

2022թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։ Նա զանգահարել է հիշյալ տղամարդուն, տեղեկացրել այդ մասին՝ միաժամանակ առաջարկելով գերեզմանափոսը փորել այլ վայրում:

Սակայն 45–ամյա տղամարդը, գիտակցելով, որ գերեզմանատան նշված հատվածում հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ, գերեզմանատան բանվորին վստահեցրել է, որ դա իր հանգուցյալ հարազատի հուղարկավորված աճյունն է և պահանջել, որ դիակի ոսկորները հանի դագաղից, տեղավորի պարկի մեջ. գլխավերևի հատվածը խորացնի և այդ պարկը այնպես թաղի հողի տակ, որպեսզի չերևա։ Գերեզմանատան բանվորը, իրեն տրված ցուցումի համաձայն, չգիտակցելով իր գործողությունների ապօրինի լինելը, կատարել է հիշյալ ցուցումները:

Այսպիսով, 45-ամյա տղամարդը, գերեզմանատան բանվորի միջոցով, ապօրինի արտաշիրիմում իրականացնելու, դիակի ոսկորները և հագուստները հուղարկավորված դագաղից հանելու և դրանք պարկի մեջ լցնելու եղանակով, անարգանքի է ենթարկել մեկ այլ հանգուցյալի դիակը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ի՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»
Ամենադիտված