ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ասադով հանդիպման մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան ողջունում է այն շփումները, որոնք կարող են բերել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազմանը։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թբիլիսիում Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ասադով հանդիպումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացել է երեք երկրների վարչապետների եռակողմ հանդիպումը․ Նիկոլ Փաշինյանի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Ալի Ասադովի բանակցությունները մի քանի ժամ են տևել։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում են եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին, Մոսկվայի դիրքորոշումը հայտնելիս ընդգծել է Զարախովան։
«Դա ներառում է երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը, քաղաքացիական հասարակության մակարդակով երկխոսությունը և այլն»,– նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը և վերահաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը` կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։