Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում


«Սարոս մեր ուժն ու հպարտությունն է, մեր գանձը». Սարիբեկ Մկրտչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ Սարոն շատ աշխույժ էր, ակտիվ, ուրախ ու հումորով, խելացի, ընկերասեր, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Փոքր տարիքում անկարգություն համարյա չի արել»,- հուզմունքը ժպիտով հաղթահարելով՝ ասում է տիկին Լիլիթը՝ Սարոյի մայրիկը: Վերհիշում է՝ մանկապարտեզում դաստիարակը որդուն առաջարկում էր սեղանի վրա դհոլ նվագել, որպեսզի իրենք լսեն:

«Վեց տարեկանից դհոլի է հաճախել, ապրում էր երաժշտությամբ: Եղբայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և գեներով փոխանցվեց երաժշտության հանդեպ սերը: Սովորել է Նիկոլ Աղբալ յանի անվան դպրոցում: Ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, ամեն տեղ Սարոն պետք է ներկա լիներ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, օտար լեզուները, ավելի հասուն տարիքում՝ պատմությունը: Ապրում էր այդ առարկայով: Դասը սովորում էր, գիրքն ինձ տալիս ու սկսում պատմել: Հետո ասում էր՝ մա՛մ, տեսնո՞ւմ ես, թե ինչեր ենք ունեցել, ինչեր ենք կորցրել: Սրտի այնպիսի ցավով էր խոսում դրա մասին դեռ դպրոցական տարիքից: Լավ էր սովորում դպրոցում: Սկսեց նաև զուգահեռ համակարգչային դասերի հաճախել: Իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Կես տարի էր մնացել, որ պետք է ավարտեր ուսումը, զորակոչվեց զինվորական ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը:

Ծրագրավորումը և երաժշտությունը զուգահեռ «քայլելու» էին Սարոյի կյանքում: «Նախքան բանակ գնալն ընկերոջ հետ իր փոքրիկ ձայնագրման ստուդիան էր բացել: Արդեն փոքր քայլերով սկսել էին աշխատել մեծ նպատակներին հասնելու համար: Անսահման աշխատասեր էր, նպատակասլաց: Նախքան բանակ զորակոչվելը նաև վարորդական իրավունք էր ստացել»: 2019 թ. հունվարի 26-ին Սարոն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Սանասարում (Կուբաթլու): «Այնտեղ իր երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ, մեկ ամիս հետո զանգեց ու տեղեկացրեց, որ իրեն տեղափոխում են Կապան: Շատ կապված էր Երևանի ու իր ընկերների հետ: Էրեբունիում ենք ապրում, միշտ ասում էր՝ ես արեշցի Սարոն եմ: Երբ պետք է նոր մեկներ ծառայության, զգում էի, որ ձգտում է մնալ, ասում էր՝ իմ քաղաքը, իմ ընկերները: Բայց ծառայությանը վերաբերվեց որպես պարտականություն, որը պետք է յուրաքանչյուր տղա իր կյանքում կատարի: Չի խուսափել ծառայությունից: Սարոն 2018 թ. դեկտեմբերին գերազանց հանձնեց թմբուկի քննությունը, պետք է «музвзвод»-ում ծառայեր, թմբկահար լիներ:

Ի դեպ, Զինուժի ռեպորտաժներից մեկում պատմել են իր մասին: Սարոս նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում: Արդեն վիճակահանության օրը ներս էր մտել ու ասել, որ որպես երաժիշտ է եկել, նշել էին, որ գիտեն, բայց «музвзвод» չունեն: Մի քիչ կոտրվել էր: Հայրիկը հետը զրուցեց, հուսադրեց՝ ասելով, որ կարևորը՝ խաղաղ է ամեն ինչ, հանգիստ կծառայի: Երբ տեղափոխեցին Կապան, մի տեսակ ավելի հանգիստ էինք: Ծառայության ժամանակ այնքան էր հմտացել, որ վեց ամիս անց կրտսեր սերժանտի կոչում ստացավ»: Սարոն հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար: «Շատ հանգիստ ու լավ ծառայում էր, երբեք չի տրտնջացել»: Քիչ-քիչ տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Օգոստոսի վերջն էր, Սարոն զանգեց: Համարյա մեկ տարի կլիներ, ինչ իրեն չէինք տեսել, նաև համավարակի պատճառով: Ասաց՝ մա՛մ, պոպոքի մուրաբա եմ ուզում: Միշտ տատիկն է պատրաստում մուրաբան, նա էլ այդ տարի Հայաստանում չէր: Սարոյին ասացի՝ խանութից կգնեմ, կուղարկեմ:

«Չէ, մա՛մ, ես քո սարքածն եմ ուզում»: Գնեցինք, պատրաստեցինք մուրաբան և այլ իրերի հետ ուղարկեցինք իրեն: Այդ ժամանակ նաև ասաց, որ գնալու են Ջրական զորավարժությունների: Ամեն գարնանը և աշնանը մեկական ամիս Կապանից գնում էին Ջրական զորավարժությունների: Սեպտեմբերի 7-ին ճանապարհ ընկան: «Մա՛մ, մեկ ամիս կմնանք, հոկտեմբերի 7-ին հետ կգամ: Հոկտեմբերի 23-ին էլ իր 20-ամյակն էր: Իրենց գնալուց 20 օր հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Տղաները լինում են Հոռովլու գյուղում, որն Արաքսի աջ ափին է: Հենց առաջին օրը մեքենան թիրախավորում են, հարվածում, սակայն, բարեբախտաբար, ներսում զինվորներ չեն լինում: Չորս օր տղաները պայքարում են: Որքան ճիշտ է լինում իրենց հաշվարկը: Ընկերներն են պատմում՝ «մեծ հավանականությամբ, մերոնք նաև ռազմաբազայի են հարվածել»: Պատմում են, թե ինչպես են կռվել: Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Սարոս զանգեց: Բնականաբար, առաջին հարցերս էին, թե ինչ է կատարվում:

Մի րոպե դադար առավ՝ մա՛մ, ի՞նչ է եղել որ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես կամաց խոսում, արձագանքում է՝ վերմակի տակից եմ խոսում, տղերքը քնած են: Սեպտեմբերի 30-ին կրկին թեժ մարտի մեջ են լինում: Ինը հոգով մի մեքենա են նստում, որ տեղափոխվեն, բայց երեկոյան ԱԹՍ-ն ֆիքսում է մեքենան: Ողջ մնացած տղաներից մեկը եկել է մեր տուն, պատմեց՝ Սարոյին ասացի, որ իմ կողքին նստի, պատասխանեց՝ ես իմ գրադի վրա կնստեմ: Զինուժի պատրաստած տեսանյութում էլ է ասում՝ գրադն իմ ընկերն է դարձել, ես առանց իրեն իմ կյանքը չեմ պատկերացնում»: Սարոն և ընկերները զոհվում են սեպտեմբերի 30-ին: «Այդ օրն անընդհատ իրեն էի զանգում, բայց իմ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Հոկտեմբերի 2-ի գիշերը ես վերջինն էի, ով իմացավ Սարոյի զոհվելու մասին»: Սարոն շուտ է տուն «վերադառնում», կարծես թե դա կարող է սփոփանք լինել: Այո, սփոփանք է, չէ՞ որ ծնողներ կան, որոնք դեռ սպասում են իրենց որդիներին:

2021 թ. հունվարին Սարոյի հրամանատարն այցելում է իր զինվորի ընտանիքին, տեղեկացնում, որ Կապանի զորամասում անմահացած տղաների հիշատակին խաչքար են տեղադրելու, հույս հայտնում, որ ծնողները ևս կմեկնեն զորամաս: Մայրիկն ասում է՝ «չգիտեմ, թե որտեղից, բայց մեր մեջ ուժ գտանք ու գնացինք»: Սարոն երկու քույրիկ ունի: Ընտանիքը գտել է ապրելու բանաձևը՝ ապրել հանուն աղջիկների: «20 տարի պահածս Սարոս 20 վայրկյանում ձեռքիցս գնաց: Անտանելի ցավ է: Հայրիկների մեջքը կոտրված է, մայրիկների թևերը՝ կտրված: Մտածում էի, որ չեմ ապրի Սարոյից հետո: Բայց հետո անընդհատ նայում էի աղջիկներիս, ասում՝ ես որ չլինեմ, բա իրենց ո՞վ է պահելու: Եռաբլուրից վերադառնում էինք տուն, ու ներսումս մի հարց էր պտտվում՝ ես որ չլինեմ, իմ երեխայի «տունն» ո՞վ է մաքուր պահելու, նրա անունն ապրեցնելու: Մեռնելու իրավունք չունենք, պետք է ապրենք հանուն Սարոյի, ապրել՝ մտածելով, որ Սարոն կա: Երևի թե հենց դա է ուժ տվել, որ կարողանանք այս ճանապարհն անցնել: Գլուխներս չենք կախում, ինչո՞ւ կախեմ, երբ նման հզոր տղա ունեմ: Իմ Սարոն մեր ուժն ու հպարտությունն է, մեր լույսն ու հույսն է, մեր գանձը: Պահեր են լինում, երբ շատ նեղված եմ լինում, կարծես մի տեղից ուժ եմ ստանում, մտածում եմ՝ Սարոս է»:

Յուրաքանչյուր զրույցի ավարտին կարմիր թելի պես մի միտք է շրջանառվում բոլոր զրույցներում՝ «ինչպիսի տղաներ զոհվեցին այս պատերազմում, շատերը, բարեբախտաբար, վերադարձան, բայց կյանքները գլխիվայր փոխված»: Տարիներ անց տղաները ծաղկեցնելու էին մեր երկիրը, սերունդ էին ունենալու, տիկին Լիլիթը նշում է՝ Սարոյիս ասում էի՝ որքան սիրուն երեխաներ ես ունենալու: Իսկ հիմա Սարոյի մասին անցորդներին պատմում են նրա շենքի բակում տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրը:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սարիբեկ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Ամենադիտված