ՌԴ-ում միջուկային փորձարկումներ կիրականացվեն․ Պուտինի որոշումը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պաշտոնապես ետ է կանչել Միջուկային համապարփակ փորձարկումների արգելման պայմանագրի (CTBT) վավերացումը։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշված է ՌԴ իրավական ակտերի կայքում։
«Չեղարկել 2000 թվականի մայիսի 27-ի «CTBT վավերացման մասին» Դաշնային օրենքի 1-ին հոդվածը»,- ասվում է Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի տեքստում։
Վալդայ ակումբի լիագումար նիստում Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է դիտարկել CTBT-ի վավերացումը հետկանչի հարցը։ Դրանից հետո մեկնարկել էր օրենսդրական գործընթացը։
Նախկինում ենթադրվում էր, որ փաստաթուղթը կդառնա միջուկային փորձարկումներն արգելող հիմնական միջազգային իրավական փաստաթուղթը։ Այնուամենայնիվ, CTBT-ն երբեք ուժի մեջ չի մտել․ այն չի վավերացրել ութ երկիր, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգները։